Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՅԱՑԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏԸ



ԿԱՅԱՑԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏԸՄարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանի նախագահությամբ կայացել է պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի ընդլայնված նիստը։ Ամփոփվել են 2017թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի կատարած աշխատանքների արդյունքները, ինչպես նաև քննարկվել են 2018թ. հասարակական խորհրդի գործունեության հետ կապված հարցեր:

Նշվել է, որ ստացված 162 դիմում-բողոքից 159-ը վերաբերել են զորակոչիկների առողջական վիճակի հետազոտման և գնահատման հարցերին: Հիմնավորվել են 99 դիմում-բողոքում արծարծված հարցերը, ուստի հանձնաժողովը միջամտել է դրանց լուծմանը: Արդյունքում՝ վերանայվել է զինծառայության պիտանելիության 31 եզրակացություն, 24 զորակոչիկի տրվել է տարկետում, 7-ը ճանաչԿԱՅԱՑԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏԸվել է ծառայությանը ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում:

Ընդգծվել է քաղաքացիների և զորակոչային մարմինների հետ հանձնաժողովի համագործակցության արդյունավետության բարձրացումը: Դրա հետ մեկտեղ շեշտվել է դիմում-բողոքների լուծման գործում փորձագիտական հայեցողության չափազանցման անթույլատրելիությունը, արծարծվող հարցերին պատշաճ արձագանքելու անհրաժեշտությունը:

 

Խորագիր՝ Նորություններ


05/03/2018