Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՇԱԽՄԱՏԻ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
ՇԱԽՄԱՏԻ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

ՇԱԽՄԱՏԻ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԳնդապետ Արարատ Մելքումյանի հրամանատարությամբ գործող 1-ին զորամիավորումում օրերս անցկացվեցին շախմատի անհատական, համաբանակային առաջնության եռափուլ մրցումներ, որին մասնակցում էին զորամիավորման, Գորիսի կայազորի զինծառայողներ և  քաղաքացիական ծառայողներ:

10 մասնակիցներից վերջնական արդյունքով զորամիավորման հաղթող ճանաչվեցին և Երևանում անցկացվելիք եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք նվաճեցին ՀՕՊ գնդից՝ կապիտան Հովհաննես Գևորգյանը (1-ին տեղ), հրետանային գնդից՝ մայոր Վանիկ Մանասյանը (2-րդ տեղ), ՀՕՊ գնդից՝  կապիտան  Արման Արզումանյանը (3-րդ տեղ)` համապատասխանաբար հավաքելով 9, 7, և  6,5 միավորներ:

Մրցույթին հաղթածները մարտի 11-17-ը Վանաձորում կմասնակցեն երրորդ` եզրափակիչ փուլին:

 

1-ին զորամիավորման թղթակցական կետ