Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2017Թ. ԱՌԱՎԵԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



2017Թ. ԱՌԱՎԵԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՄետաղ, որը հանդիպում է միայն Ատլանտիդայում (Իտալիա)

 Տարիներ առաջ Սիցիլիայի ափերի մոտ հայտնաբերվել է հնագույն հունական նավ, որը խորտակվել էր մ.թ.ա. 6-րդ դարում: Գիտնականների ուսումնասիրած բազմաթիվ գտածոների մեջ 47 մետաղի կտորներ նման չեն եղել հույների իմացած մյուս մետաղներին: Հույները այն անվանել են օրիհալկոմ եւ կարծել են, որ այս մետաղը եղել  է միայն Ատլանտիդայում: Իսկ ժամանակակից հետազոտողները կարծում են, որ դա արույրն է (պղնձի հիմքի վրա երկու կամ ավելի բաղադրիչներից ստացված համաձուլվածք), որը երբեմն  հանդիպում է բնության մեջ։

 

2017Թ. ԱՌԱՎԵԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՆամակ Սատանային՝ գրված 1676 թվականին (Իտալիա)

 1676 թվականին միանձնուհի Մարիա Կրոցիֆիսա դելա Կոնցեզիոնեն հայտարարել է, որ ինքը շփվել է Սատանայի հետ, որը ցանկացել է նրան շեղել ճշմարիտ ուղուց։ Միանձնուհին, որն ապրում էր Սիցիլիայի մենաստանում, իսկապես գրել է նամակներ, որոնք ոչ ոք չի կարողացել հասկանալ։ Մի քանի հարյուրամյակ այս փաստաթղթերը պահպանվել են արխիվներում: Վերջապես 2017 թվականին թանգարանի աշխատակիցները կարողացել են վերծանել դրանք։ 

Սատանային ուղղված նամակները տարբեր լեզուների խառնուրդով կապակցված տեքստեր են, որոնցում հաճախ հանդիպում են անեծքներ ու հերետիկոսներին բնորոշ արտահայտություններ։ Թանգարանի ղեկավարը  կարծում է, որ բազմաթիվ լեզուների տիրապետող միանձնուհին մտագարությամբ է տառապել եւ գրանցել է «ձայներ», որոնք լսել է։

 

2017Թ. ԱՌԱՎԵԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԱմենահին զրո թիվը (Պակիստան)

 1881 թվականին Բրիտանական Հնդկաստանի տարածքում հայտնաբերվել է մի ձեռագիր, որը կեչու բարակ շերտ է՝ մաթեմատիկական խնդիրներով։ Հնդիկ գիտնականների աշխատանքը նախկինում եւս ոչ քիչ ուշադրություն էր գրավել, բայց ռադիոածխածնային  վերլուծության արդյունքում պարզվել է, որ փաստաթուղթն ավելի հին է, քան մինչ այդ կարծում էին։ Փխրուն փայտե էջերը այժմ  վերագրվում են  II-IV  դարերին: Այս հայտնագործության հիմնական նորույթն այն է, որ զրո թիվը նախկինում համարվածից հինգ դար առաջ արդեն եղել է:

 

2017Թ. ԱՌԱՎԵԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԱրվեստի մեջ հեղափոխություն արած հին հունական գեմման (Հունաստան)

 2016 թվականին հունական Փիլոսում հնագիտական արշավախմբի պեղումների ժամանակ հայտնաբերվել է հնագույն գերեզման: 30-35 տարեկան միկենյան ռազմիկի գերեզմանում հայտնաբերվել են բազմաթիվ մետաղական առարկաներ, այդ թվում՝ սրեր, սպասք, կենցաղային իրեր, թանկարժեք զարդեր: Սակայն «ռազմիկ-գրիֆիոնի» գերեզմանի ամենակարեւոր հայտնագործությունը գեմման է՝ կիսաթանկարժեք քար գեղարվեստական փորագրությամբ։

Մ.թ.ա. 15-րդ դարի գեմմայի վրա մինոսյան ռազմիկ է, որը հարվածում է աքայական ռազմիկին։ Փոքրիկ քանդակը զարմանալիորեն տարբերվում է այդ դարաշրջանի մյուս քանդակներից իր իրականությանը մոտ լինելով եւ մանրամասն տարրերով: Ուշադրություն են գրավում հատկապես տղամարդկանց արտահայտիչ մկանները: Զարմանալի է, որ ամբողջ քանդակագործական խումբն ընդամենը 3,5 սանտիմետր երկարություն ունի։

 

2017Թ. ԱՌԱՎԵԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՍտելլերյան կովի կմախք

 Ստելլերյան կովը խոշոր ծովային կաթնասուն է։ Մինչեւ 18-րդ դարը 10 մետր երկարությամբ եւ 5 տոննա կշռով այս կենդանին բնակվել է Կոմանդորյան կղզիների մոտ՝ Կամչատկայից ոչ հեռու։ Ցավոք, ծովագնացների որսի առարկա լինելով՝ բոլոր ստելլերյան կովերը վերացել են։ Այնուամենայնիվ, զարմանալի կենդանին երբեմն հիշեցնում է իր մասին։  2017 թ. նոյեմբերին հայտնաբերվել են ավազից դուրս եկած  հսկայական կողոսկրեր. պարզվել է, որ  մոտավորապես 6 մետր երկարություն ունեցող ստելլերյան կովի կմախք է:

Խորագիր՝ #08 (1230) 28.02.2018 - 06.03.2018, Հոգևոր-մշակութային


01/03/2018