Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՄ
ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՄ

ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՄՓետրվարի 21-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը անցկացրել է հերթական դիտարկումը:

Հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Գենադի Պետրիկան և Օգնեն Յովիչը: Սահմանային դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Ռելիեֆային բարդ պայմաններից ելնելով` կողմերի միջև տեսադիտարկում ապահովել հնարավոր չի եղել, և դիտարկումն իրականացվել է ըստ կողմնորոշիչ ուղղությունների տեղեկություններ փոխանակելու միջոցով:

Սահմանային դիտարկման շրջանակում կայացել է նաև ճեպազրույց, որի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվել է հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը: