Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆՇԱՆԱԿՎԵՑ ՆՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
ՆՇԱՆԱԿՎԵՑ ՆՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ

ՆՇԱՆԱԿՎԵՑ ՆՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՀՀ նախագահի հրամանագրով 1-ին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանն օրերս նշանակվեց ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ միացյալ զորքերի խմբավորման հրամանատար:

Փետրվարի 5-ին զորամիավորման վարչակազմը ենթակա զորամասում կազմակերպված արարողությամբ՝ պատվով և հանդիսավորությամբ հրաժեշտ տվեց զորամիավորման նախկին հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանին:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը շնորհավորելով գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանին նոր և պատասխանատու պաշտոնի նշանակվելու առթիվ, ասաց, որ հրամանատարի կայացման և առաջխաղացման գործում կարևոր դեր ունի նաև զորամիավորման անձնակազմը՝ իր տքնաջան աշխատանքով, ժամանակին և անթերի պարտականությունների կատարմամբ:

Մովսես Հակոբյանը ներկայացրեց գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի անցած մարտական ուղին, ՀՀ զինված ուժերում նրա ծառայությունները` նշելով, որ նա միշտ էլ բարեխիղճ կատարել է իր պարտականությունները, և  վստահեցրեց, որ  նոր պաշտոնում նույնպես նա կիրականացնի գերազանց ծառայություն՝  ի նպաստ մեր երկրի զինված ուժերի հզորացման, զորքերի միացյալ խմբավորման  մարտունակության ամրապնդման:

 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանին պատասխանատու  աշխատանքում բարեմաղթեց նոր հաջողություններ և ձեռքբերումներ:

ՆՇԱՆԱԿՎԵՑ ՆՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆա ներկայացրեց նաև 1-ին զորամիավորման նոր նշանակված հրամանատարին՝ գնդապետ Արարատ Մելքումյանին՝ նշելով նրա ծառայությունները,  զինծառայողի և մարդու բարձր արժանիքները:

Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը շնորհակալություն հայտնելով  զորամիավորման անձնակազմին, հրամանատարությանը՝ համատեղ ծառայողական տարիների համար, հավաստիացրեց, որ բարձր պաշտոնում արդարացնելու է ՀՀ նախագահի, պաշտպանության նախարարի և վերադաս հրամանատարության վստահությունը` այսուհետ է՛լ ավելի մեծ պատասխանատվությամբ ծառայելով հայրենիքին: 

1-ին զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Արարատ Մելքումյանը տվեց զորամիավորման մարտական դրոշի, զինադրոշի (ՔՑՈվՊՈՐՑ) և խաչվառի հանձնման-ընդունման առաջին հրամանը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը  անձնակազմին բարեմաղթեց անփորձանք, նոր ձեռքբերումներով և հաջողություններով լի ծառայություն՝ հորդորելով վարչակարզմին թև ու թիկունք լինել նորանշանակ հրամանատարին, որպեսզի արագ կայանա արդյունավետ ծառայությունը: