Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ ԶԻՆՎՈՐԻՆ…



ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ ԶԻՆՎՈՐԻՆ...Փետրվարի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի տարածքային զինվորական կոմիսար, մայոր Հովհաննես Մելքոնյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը և Վայքի տարածքային զինվորական կոմիսարիատի աշխատակիցներն այցելեցին Հայոց բանակից 2018 թվականի հունվարի 31-ին զորացրված զինծառայող Ժորա Հակոբյանին: 

Ժորա Հակոբյանը ծառայել է ՀՀ զինված ուժերում: Վայքի տարածքային զինվորական կոմիսար, մայոր Հ. Մելքոնյանը ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, գնդապետ Վ. Կարապետյանից շնորհակալական նամակ է ստացել՝ հայրենիքի իսկական պաշտպան դաստիարակելու համար: Շնորհակալագրում նշվում է, որ Ժորա Արմենի Հակոբյանը զորամասի լավագույն զինվորներից էր, նա կարճ ժամանակահատվածում տիրապետել է զինվորական մասնագիտությանը և բարեխղճորեն կատարել սահմանադրական պարտքը հայրենիքի հանդեպ:

Հ. Մելքոնյանը մեծագույն հպարտությամբ Ժորա Հակոբյանին հանձնեց զորամասի հրամանատարի շնորհակալագիրը:

Հայրենիքին մատուցած անբասիր ծառայության համար Ժորա Հակոբյանը շնորհակալագրի արժանացավ նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի կողմից:

Շնորհավորելով Ժորային պարգևների համար, զինկոմիսարը նշեց, որ Ժորա Հակոբյանի օրինակը պետք է ուղենիշ լինի մեր ապագա և ներկայիս զինծառայողների համար:

 4-րդ զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ #06 (1228) 14.02.2017 – 20.02. 2017, Բանակ և հասարակություն


15/02/2018