Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝  ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝  ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱՆՄիջոցառման «դերասանները» մայրաքաղաքի Ֆրիտյոֆ Նանսենի անվան հիմնական դպրոցի 2-րդ դասարանի աշակերտներն էին, դասղեկ Է. Մանուկյանի գլխավորությամբ: Եվ  որքան էլ զարմանալի է, միջոցառման ամբողջ ընթացքում նրանք երբեք չսխալվեցին, չշփոթվեցին…

Մթնոլորտը շատ տոնական էր ու տրամադրող՝ հատկապես դահլիճի ու բեմի ձևավորումը: Հրավիրվել էին պատերազմի վետերաններ, քառօրյա պատերազմի մասնակիցներ, զինվորների մայրեր, ծնողներ…

Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Մ. Հայրապետյանը իրեն հատուկ ոճով և մաքրամաքուր հայերենով շնորհակալություն հայտնեց մասնակից երեխաներին, կազմակերպիչ-մանկավարժներին, զինվորների մայրերին… Իրենց շնորհակալական խոսքն ասացին նաև վետերան-զինվորականները, ծնողները…

Շնորհակալություն բարձրաճաշակ ու գեղեցիկ միջոցառման համար:

ՌՈՒԲԵՆ  ԳՐԻԳՈՐՅԱՆ

Գնդապետ