Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՍՊԱ-ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԵՐԿՕՐՅԱ ՀԱՎԱՔԸ



ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՍՊԱ-ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԵՐԿՕՐՅԱ ՀԱՎԱՔԸ

Հունվարի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է զինված ուժերի սպա-իրավաբանների երկօրյա հավաքը: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում հավաքին մասնակցում են նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ներկայացուցիչները:

Հավաքի ընթացքում ամփոփվելու են 2017 թ. իրականացված աշխատանքների արդյունքները, մատնանշվելու են արձանագրված հաջողություններն ու բացթողումները, հստակեցվելու են 2018 թ. անելիքները:

Խորագիր՝ Նորություններ


18/01/2018