Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ. 2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, ԳՆԴԱՊԵՏ  ԴԱՎԻԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ. 2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, ԳՆԴԱՊԵՏ ԴԱՎԻԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ. 2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, ԳՆԴԱՊԵՏ  ԴԱՎԻԹ ՄԱՆՈՒԿՅԱՆԱմանորը հայ ժողովրդի համար սիրելի եւ սպասված տոն է, եւ ամեն անգամ մենք նոր հույսերով ու սպասումներով ենք դիմավորում Նոր տարին։ Զինվորի համար ամենակարեւորը խաղաղությունն ու ծառայողական հաջողությունն է։

Անցնող տարում տարբեր զորավարժությունների ժամանակ մեր զորամասերից շատերը ապացուցեցին, որ օժտված են բարձր մարտունակությամբ եւ պատրաստ են կատարելու բոլոր հնարավոր առաջադրանքները։ Նրանք աչքի ընկան նաեւ ծառայողական կարգապահության բարձրացման գործում։ Համոզված եմ, որ հաջողությունները կզարգացնենք նաեւ նոր ուսումնական տարում, որովհետեւ լուրջ ներդրումներ ենք կատարում թե՛ ուսումնական կենտրոնների հնարավորությունների կատարելագործման եւ թե՛ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ։ Ես մեծապես կարեւորում եմ զորքերում միջանձնային հարաբերությունների կատարելագործումը, օրինապահությունը, զինվորի ռազմահայրենասիրական դաստիարակությունն ու գաղափարական շեշտադրումները։ Եվ այսուհետ ավելի մեծ ուշադրություն ենք դարձնելու այս խնդիրներին։

Մենք հպարտությամբ ենք հայտարարում, որ հայոց բանակը անցնող տարում շարունակել է մարտունակության բարձրացման և հզորացման նոր մակարդակի հասնելու ուղին:

2-րդ զորամիավորումն էլ 2017 թվականին մեծ նվիրումով է կատարել իր առջև դրված խնդիրները:

Ամանորի, Սուրբ Ծննդյան առթիվ մեր բանակի բոլոր զինծառայողներին ցանկանում եմ առողջություն, հաջողություններ անձնական կյանքում, ընտանիքում եւ հայրենիքի պաշտպանության սուրբ գործում։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: