Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՅՑ «ՄԻՐ» ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ԱՅՑ «ՄԻՐ» ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

ԱՅՑ «ՄԻՐ» ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԴեկտեմբերի 27–ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության ազգային մասնաճյուղ և շնորհավորել անձնակազմին հեռուստառադիոընկերության հիմնադրման 25–ամյակի կապակցությամբ։

Այցելության ընթացքում Վիգեն Սարգսյանը ծանոթացել է ընկերության տեխնիկական հնարավորություններին, աշխատանքային պայմաններին և զրուցել մասնաճյուղի աշխատակիցների հետ:

Հեռուստառադիոընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մերուժան Սարգսյանը պաշտպանության նախարարին ներկայացրել է պատրաստվող հեռուստաարտադրանքը, սփռման ծավալները, եթեր հեռարձակվող հաղորդումների բովանդակությունը, ինչպես նաև ապագա ծրագրերը։

Մերուժան Սարգսյանը պաշտպանության նախարարին է հանձնել «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության ղեկավարության շնորհակալական նամակը և հուշամեդալը։

Այցի ավարտին Վիգեն Սարգսյանը պատասխանել է ընկերության լրագրողների հարցերին։