Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՀԱՆՁՆՈՒՄ ԶՈՐԱՄԱՍԻՆ
ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՀԱՆՁՆՈՒՄ ԶՈՐԱՄԱՍԻՆ

ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՀԱՆՁՆՈՒՄ ԶՈՐԱՄԱՍԻՆԴեկտեմբերի 18-ին հանդիսավոր պայմաններում զորամիավորման` Ս. Ոսկանյանի հրամանատարությամբ գործող զորամասին  հանձնվեց մարտական դրոշ` որպես զինվորական պատվի, փառքի և արիության խորհրդանիշ:

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Վ. Քոչարյանը շնորհավորելով զորամասի անձնակազմին` հույս հայտնեց, որ մարտական դրոշը կնպաստի ծառայողական գործունեության կատարելագործմանը և մարտական ոգու բարձրացմանը:

Մարտական դրոշի հանձնման առիթով շնորհավորական խոսք հղեց նաև զորամիավորման հոգևոր սպասավոր Տեր Գալուստ քահանա Սահակյանը, որը փոխգնդապետ Ա. Ոսկանյանին հանձնեց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի  «Օրհնության Գիրը»՝ ի նշան հոգևոր-քարոզչական աշխատանքների գնահատանքի:

4-րդ զորամիավորման թղթակցական կետ