Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՊԱԳՈՒՈՇՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ 63-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԿԿԱՅԱՆԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՊԱԳՈՒՈՇՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ 63-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԿԿԱՅԱՆԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՊԱԳՈՒՈՇՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ 63-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԿԿԱՅԱՆԱ ԵՐԵՎԱՆՈՒՄԴեկտեմբերի 9-12-ը ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի նախաձեռնությամբ Հայաստանում էին հանուն խաղաղության և միջազգային անվտանգության հանդես եկող գիտնականների «Գիտության և համաշխարհային խնդիրների հարցերով Պագուոշյան գիտաժողովներ» միջազգային շարժման գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Պաոլո ԿոտտաՌամուսինոն և խորհրդի անդամ, ՌԴ ԱԳՆի Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի տնօրեն, Ռուսաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի պատվավոր նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Նիկիտինը:

Պագուոշյան շարժման անդամները խաղաղության, զինաթափման և միջազգային անվտանգության, միջուկային պատերազմի կանխման և գիտական համագործակցության ջատագով անվանի գիտնականներ են, որոնց գնահատումները կարևորում են տարբեր պետությունների ղեկավարներն ու միջազգային կազմակերպությունները: 1955 թվականին այս Շարժումը նախաձեռնել են համաշխարհային հռչակ վայելող 11 գիտնականներ, այդ թվում՝ Ալբերտ Էյնշտեյնը: Միջուկային զենքի չտարածմանն ուղղված ջանքերի համար Շարժումն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի:

Դեկտեմբերի 11-ին հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Պագուոշյան շարժման գլխավոր քարտուղար Պաոլո ԿոտտաՌամուսինոն կազմակերպության անունից ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նույն օրը հյուրերին ընդունել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նրանց ուղեկցել է ՊԱՀՀի պետ, գեներալլեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Շարժման գլխավոր քարտուղար Պաոլո ԿոտտաՌամուսինոն նախագահ Սերժ Սարգսյանից համաձայնություն և աջակցություն է խնդրել 2019 թ. Պագուոշյան շարժման համաշխարհային համաժողովը Երևանում անցկացնելու համար: Հանրապետության նախագահը ողջունել է Երևանում համաժողովի անցկացման գաղափարը և նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է աջակցելու միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու գործում:

Հայաստան կատարած այցի շրջանակներում հյուրերը եղել են նաև Գառնիում ու Գեղարդում՝ ծանոթանալով հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգությանը:

Ամփոփելով այցը՝ անվանի գիտնականներն այցելել են Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Նրանց ընդունել է ՊԱՀՀի պետ, գեներալլեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՊԱՀՀի պետի գիտության գծով տեղակալՊԱՀՀի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ Բենիամին Պողոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանում 2019 թվականին Պագուոշյան շարժման հաշվետուընտրական համաժողովի կազմակերպման խնդիրները: