Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԳԻՏԵԼԻՔՈՎ ԶԻՆՎԱԾ ԶԻՆՎՈՐՆ ԱՆՊԱՐՏԵԼԻ Է
ԳԻՏԵԼԻՔՈՎ ԶԻՆՎԱԾ ԶԻՆՎՈՐՆ ԱՆՊԱՐՏԵԼԻ Է

ԳԻՏԵԼԻՔՈՎ ԶԻՆՎԱԾ ԶԻՆՎՈՐՆ ԱՆՊԱՐՏԵԼԻ ԷԱրդեն չորս տարի է՝ «Հայ ասպետը»  մուտք է գործել բանակ:

Զինված ուժերում արդեն ավանդական դարձած համաբանակային մրցախաղերի արդյունքները ցույց  տվեցին, որ  զորամասերում գործող «Հայ ասպետ» ակումբների գործունեությունը նպաստում է զորամասերի կրթամշակութային աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, զինծառայողների շրջանում հայրենագիտության և իրավական գիտելիքների տարածմանը:

Այս տարվա «Հայ ասպետ» համաբանակային  հեռուստախաղը հետաքրքիր ավարտ ունեցավ՝ առավելագույն միավորներ հավաքած, եզրափակիչ  մրցափուլ  հասած գնդապետներ Գեղամ  Գաբրիելյանի, Արծվիկ Գրիգորյանի և Սուրեն Մարտիրոսյանի հրամանատարությամբ գործող զորամասերի զինվորները փայլեցին գիտելիքների  իմացությամբ,  լարված ու անզիջում  պայքարի արդյունքում  հավասար միավորներ ձեռք բերեցին եւ կիսեցին  հաղթանակը:

 Օրերս  ՀՀ ՊՆ  վարչական համալիրում տեղի ունեցավ հանդիպում «Հայ  ասպետ» համաբանակային հեռուստախաղի  հաղթող թիմերի անձնակազմերի հետ: Պաշտպանության նախարարի հրամանով արժեքավոր նվերներով եւ պատվոգրերով  խրախուսվեցին  լավագույն արդյունք ցուցաբերած զորամասերի հրամանատարների անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալները, թիմերի անձնակազմերը եւ «Հայ ասպետ» կրթամշակութային  հիմնադրամի տնօրեն  Կարին Տոնոյանը:

Փոխգնդապետ Արա  Քամալյանի (ԱՀՏԱ գծով տեղակալ) գլխավորած թիմերն արդեն երեք անգամ առանձնացել են լավագույն արդյունքներով. «Հայ ասպետ» հեռուստանախագիծը իր կրթադաստիարակչական բնույթով լիովին համապատասխանում է մեր առջև դրված հայրենապաշտ նպատակներին: Միշտ էլ հավատացել եմ, որ  զինվորի մեծագույն զենքը գաղափարախոսությունն է, դրա փոխանցած ոգին: Զինվորները  մրցախաղի ընթացքում ուսումնասիրում  են Նժդեհյան ազգային գաղափարախոսությունը, լցվում ու զորանում այդ գաղափարներով»:

ԳԻՏԵԼԻՔՈՎ ԶԻՆՎԱԾ ԶԻՆՎՈՐՆ ԱՆՊԱՐՏԵԼԻ ԷԿարեն Գեւորգյան (շարքային). «Մենք ստացել ենք գիտելիքներ, որոնք անհրաժեշտ կլինեն ոչ միայն բանակային խաղին մասնակցելու համար, այլեւ օգտակար կլինեն կյանքում ընդհանուր զարգացածության և կրթվածության տեսանկյունից:

Ողջունելի է, որը գոյություն ունի նման հետաքրքիր  նախագիծ, որը նպաստում է զինվորների կրթմանն ու զարգացմանը, նրանց առօրյան դարձնում առավել բազմազան: Խաղին մասնակցությունը ծառայությանս երկու տարիների լավագույն հուշերից է»:

«Հայ ասպետը»  մեր հեռուստաեթերի այն եզակի հաղորդումներից է, որ մշտապես առանձնանում է իր դաստիարակիչ, կրթական բնույթով»,- նշեց պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը: Փոխնախարարը  շնորհավորելով մասնակիցներին`  համոզմունք հայտնեց, որ հաղթանակը հետագա հաջողությունների սկիզբ կլինի:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ԼՈՒՍ.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ