Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲԱՑ ԴԱՍ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ
ԲԱՑ ԴԱՍ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ

ԲԱՑ ԴԱՍ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄԴիլիջան քաղաք տեղափոխված ամբողջովին նոր, միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների համար նոյեմբերի 28-ի առօրյան հագեցած էր:  ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման և վարժարանի տնօրինության նախաձեռնությամբ անցկացվեց բաց դաս: Տարբեր ուսումնական կետերում ստորաբաժանման  զինծառայողները ցուցադրեցին իրենց մասնագիտական հմտություններն ու հետախուզական զինանոցում առկա զենքերն ու սարքավորումները. անօդաչու թռչող սարք, ջերմատեսիլ և գիշերային տեսանելիության սարքեր, ականազերծման համակարգեր, կապի միջոցներ: Զինծառայողները հանգամանորեն պարզաբանեցին  ցուցադրվող զենքի, զինամթերքի, սարքավորումների հնարավորություններն ու օգտագործման ձևերը:

ԲԱՑ ԴԱՍ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄԱմենավերջում ամենահետաքրքիրն էր` հետախույզները վնասազերծեցին հակառակորդի պահակակետը, ցուցադրեցին թշնամու գերեվարման իրենց հմտությունները:

Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում կազմակերպված բաց դասին ներկա էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը, 3-րդ բանակային զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Արթուր Սարգսյանը:

Վարժարանի սաների հետ հանդիպման ընթացքում գեներալ-մայոր Օ.Գասպարյանը նշեց, որ զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ միջոցներով՝ հակառակորդին ջախջախելու և ցանկացած ոտնձգության արժանի հակահարված տալու համար։ Վարժարանի սաներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին գեներալ-մայորին:

Բանակային զորամիավորման թղթակցական կետ