Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ
ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՆոյեմբերի 15-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական Ազգային Հետազոտական Համալսարանում անցկացվող «Հայաստանի Հանրապետության պաշտպանական համակարգի բարեփոխումների ռազմավարական ուղենիշները» գերատեսչական վերապատրաստման փորձնական դասընթացի շրջանակներում, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանի ցուցումով, դասընթացի մասնակիցները ճանաչողական այցով մեկնեցին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: 

Վարժարանը, որը գտնվում է Պարզ լիճ տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում՝ գեղատեսիլ բնության գողտրիկ մի վայրում, իր շքեղությամբ հաճելիորեն զարմացրեց ու տպավորեց դասընթացի ունկնդիրներին: Ուսումնական գործընթացի, կրթօջախի առօրյայի, կանոնակարգի մասին հյուրերին հակիրճ տեղեկություններ ներկայացրեց երրորդ կուրսեցի Դավիթ Անդրեասյանը: Նրա ուղեկցությամբ դասընթացի մասնակիցները շրջեցին կրթօջախի տարածքում, եղան «Թումո» նորաբաց լսարանում, ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆմարզադահլիճում, գրադարանում, լսարաններում, բաց և փակ դահլիճներում, որտեղ պարբերաբար անցկացվում են կինոդիտումներ, կոնֆերանսներ, շաբաթական ամփոփիչ ժողովներ, հանդիպումներ անվանի մարդկանց հետ:

Այցի վերջում, վարժարանի կենտրոնական սրահում, տնօրեն Գեղամ Սարգսյանն ու փոխտնօրեն, գնդապետ Ալիկ Մինասյանը սպառիչ պատասխաններ տվեցին դասընթացի մասնակիցների հարցերին: