Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՐՏԱԳՆԱ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ԱՐՏԱԳՆԱ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ԱՐՏԱԳՆԱ ՀԱՆԴԻՊՈՒՄՆոյեմբերի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի N 1325 բանաձևի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» դրույթների իրականացման հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի արտագնա հանդիպումը: Ի թիվս այլ հարցերի` ամփոփվել են նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի միջև համագործակցության 2017թ. ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են պաշտպանության համակարգում կանանց ներգրավման, նրանց իրավունքների պաշտպանության, հավասար հնարավորությունների ապահովման և ծառայողական առաջխաղացման ուղղությամբ կատարված աշխատանքները: Զեկույցներով հանդես են եկել ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչը, ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատարը, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների ներկայացուցիչներ, փորձագետներ: