Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՂԹՈՂ Ե՛Վ ՄԱՐՏՈՒՄ, Ե՛Վ ԳԻՏԱՄԱՐՏՈՒՄ
ՀԱՂԹՈՂ Ե՛Վ ՄԱՐՏՈՒՄ, Ե՛Վ ԳԻՏԱՄԱՐՏՈՒՄ

ՀԱՂԹՈՂ Ե՛Վ ՄԱՐՏՈՒՄ, Ե՛Վ ԳԻՏԱՄԱՐՏՈՒՄԱրտաշես արքան որտե՞ղ էր  դրել Հայոց սահմանաքարերը:

Այնտեղ, որտեղ ավարտվում  էր հայերենը:

 Համաբանակային «Հայ ասպետ» սիրված հեռուստանախագծի  կիսաեզրափակիչ  փուլն է: Նախնական փուլում 44 մասնակից թիմերից կիսաեզրափակիչ են դուրս եկել 9-ը: Լարված ու կենտրոնացած են զինվորները, աշխատում են անսխալ պատասխանել:

Արդեն չորս տարի  է՝ «Հայ ասպետը» մուտք է գործել բանակ: Զինված ուժերի զորամասերում «Հայ ասպետ» կրթամշակութային ակումբներ են ստեղծվել,  նպատակն է խթանել զինծառայողների հետաքրքրությունների, նախասիրությունների  շրջանակը, նպաստել զինվորների շրջանում հայրենագիտական  եւ իրավական գիտելիքների տարածմանը,- նշում է «Հայ ասպետ» հեռուստախաղի հեղինակվարող Կարին Տոնոյանը,- մեր  զինվորները փայլում են ոչ միայն  կռվի դաշտում, այլեւ գիտամարտում:

Իսկ զինվորներն իսկապես լավ պատրաստված են, հարցերին տալիս են հիմնավոր պատասխաններ: Նախապես նրանց անհրաժեշտ գրականություն էր տրամադրվել, դիդակտիկ նյութեր, եւ տղաները գերազանց նախապատրաստվել են: Հարցաշարը տարբեր ոլորտներից է, բազմազան՝  իրավագիտություն, պատմական Հայաստան, գրականություն, աշխարհագրություն, զինվորական թեմատիկա

Մեր զինվորները  նաեւ  լավ նվագում են, երգումԵրաժշտագետ Նունե Աթանասյանը նկատում է. «Այնպես կատարյալ են մատուցում, զգայական շերտերով, խորքային: Հուզվելու աստիճան հիացած եմ»:

Խաղն ավարտվում է, եզրափակիչ են անցնում առավելագույն միավորներ հավաքած  երեք թիմերը, առաջատարը գնդապետ Գ. Գաբրիելյանի հրամանատարությամբ գործող զորամասի զինվորներն են: Լավագույն զինվորները խրախուսվում են:  Ամսվա վերջին եզրափակիչն է` վճռորոշ փուլը

ՀԱՂԹՈՂ Ե՛Վ ՄԱՐՏՈՒՄ, Ե՛Վ ԳԻՏԱՄԱՐՏՈՒՄՇավարշ Զոհրաբյան. «Մոնթե» թիմի ավագ, սերժանտ. «Այս փուլում առավելագույն արդյունքը մենք ենք հավաքել: Անսահման ուրախ ենք: Ոմանց մոտ մինչ ծառայության գալը սխալ կարծիք կար բանակի մասին, մտածում էին՝ կտրվելու են հասարակությունից, որ  բանակհասարակություն կապը միայն տեսական է, մինչդեռ՝ գործնականի վառ օրինակ է հենց «Հայ ասպետ» խաղը: Բանակը նաեւ դաստիարակիչ, կրթական գործառույթ ունի, բանակը մի դպրոց է, որը տալիս է մեծ փորձ, գիտելիք…»:

Րաֆֆի Թադեւոսյան. «Հայք» թիմի ավագ, շարքային. «Հայ ասպետ» հեռուստախաղը  բանակային առօրյան դարձնում է առավել հետաքրքիր, առավել հագեցած: Հարստացնում ես գիտելիքներդ, տարբեր բնագավառներից նոր գիտելիք, տեղեկություն ձեռք բերում: Ինչ խոսք՝ հաղթանակը շատ կարեւոր է, բայց ով էլ հաղթի, մի բան պարզից  էլ պարզ է՝ հայ զինվորի  հաղթանակն է»:

 ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ