Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՏՆԿՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ԾԱՌ
ՏՆԿՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ԾԱՌ

ՏՆԿՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ԾԱՌՄեկնարկել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքի ծառապատման ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է ծառատունկ իրականացնել ավելի քան 10 հեկտար տարածքի վրա։

ՀՀ պաշտպանության նախարարության և ԷյԹիՓի բարեգործական հիմնադրամի համագործակցության շրջանակում նոյեմբերի 4-ին, պանթեոնի տարածքում ավելի քան 2000 ծառ է տնկվել. ծառապատվել է  շուրջ 5 հեկտար տարածք։ Ծառատունկին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը, զինվորականներ, ազատամարտիկներ, պետական այլ գերատեսչությունների, մասնավորապես՝ արտակարգ իրավիճակների նախարարության, ինչպես նաև հասարակական կազակերպությունների ներկայացուցիչներ, պատանի երկրապահներ և դպրոցականներ: