Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՇԱՏԱԿԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ



ՀԻՇԱՏԱԿԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ27-ը հոկտեմբերի 2017թ.: Սպարապետ Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասում հավաքվել էին 5-րդ ԶՄ հրամանատարությունը, Արարատի մարզի երկրապահ կամավորականները, համայնքապետները, Սպարապետի մտերիմները եւ զինակիցները, պարզապես մարդիկ, որոնք իրենց պարտավորված էին զգում այդ օրը հարգանքի տուրք մատուցելու նահատակներին:

Զորամասում կազմակերպվեց ոգեկոչման արարողություն: Հիշատակի արարողությունն սկսվեց գնդապետ Կ. Սերոբյանի զեկույցով:

Նա հավաստիացրեց, որ զորամասը հավատարիմ է Սպարապետի եւ զինակից ընկերների պատգամներին: 

ՀԻՇԱՏԱԿԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԻր ելույթում ԶՄ հրամանատար, գեներալմայոր Ա.Դավթյանը շեշտեց, որ Վ. Սարգսյանի կյանքն ու գործունեությունը օրինակ պետք է ծառայեն բոլորին, իսկ հիշատակը հարգելու ամենաճիշտ ձեւը մեր ամենօրյա բարեխիղճ, անբասիր ու նվիրված ծառայությունն է հայրենիքին: Այնուհետեւ միջոցառումները շարունակվեցին Սպարապետի  տունթանգարան այցելությամբ, որտեղ Գրետա մայրիկը հյուրերին պատմեց հետաքրքիր դրվագներ Վազգեն Սարգսյանի կյանքից:

5-ՐԴ ԶՄ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ

Խորագիր՝ #43 (1214) 01.11.2017 - 07.11.2017, Բանակ և հասարակություն


02/11/2017