Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԱՄՓՈՓՈՒՄ



ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԱՄՓՈՓՈՒՄՀոկտեմբերի 25-ին 4-րդ զորամիավորումում ամփոփվեց 2017թ. ուսումնական տարվա 3-րդ ուսումնական փուլը: Նիստը բացեց զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը: Նա ներկայացրեց վերջերս տեղի ունեցած կադրային փոփոխությունները,  շնորհավորեց սպաներին, նշելով, որ արդեն հիմնականում պաշտոնների առաջընթաց են ունենում տեղերից` իհարկե մրցութային կարգով: Այդպիսի շարժը նույնպես խթան է պարտականությունների բարեխիղճ կատարման:

Գնդապետ Վ. Քոչարյանը ներկայացրեց ուսումնական տարվա 3-րդ եռամսյակի մարտական և զորահավաքային պատրաստականության վիճակը, զորքերի օպերատիվ և շտաբների պատրաստության, մարտական խնդիրները, մարտական հերթապահության վիճակը: Մանրամասնեց ծառայությունների աշխատանքները, եռամսյակի ընթացքում ձեռք բերած հաջողությունները, ներկայացրեց դեռևս առկա խնդիրները, թերությունները: Նա անվանական նշեց ծառայողական, ֆունկցիոնալ պարտականությունները բարեխիղճ կատարող և թերացող սպաներին՝ վերհանելով նրանց մի շարք բացթողումներ, և դրանց վերացման ուղղությամբ տվեց համապատասխան հանձնարարականներ:

Զորամիավորման հրամանատարը ներկայացրեց մարտական պատրաստության վիճակը: Նա, ըստ զորամասերի, մանրամասնեց փուլի ընթացքում կատարված աշխատանքները, շեշտեց զորամասերում տեղ գտած թերությունները, առկա խնդիրները, նշեց լավագույն ստորաբաժանումները և ծառայողական պարտականությունների կատարման մեջ աչքի ընկած զինծառայողներին՝ տալով համապատասխան ցուցումներ՝ մարտական պատրաստության բարձրացման ուղղությամբ:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԱՄՓՈՓՈՒՄԳնդապետը կարևորելով զինվորական կարգապահության հարցերը` ներկայացրեց զորամիավորումում բարոյահոգեբանական իրավիճակը: Նշեց, որ արձանագրված դրական տեղաշարժը դեռևս գոհացուցիչ չէ, անելիքները շատ են և պահանջում են ամենօրյա, նպատակաուղղված աշխատանք: Հիմնական ուշադրությունը, ելնելով առկա խնդիրներից, անհրաժեշտաբար պետք է լինեն պայմանագրային զինծառայողների հետ տարվող աշխատանքները:

Զորամիավորման հրամանատարը խոսելով սպառազինության մասին` նշեց, որ կա դրական տեղաշարժ, ինչը վկայեցին նաև գլխավոր ռազմական տեսչության ստուգումները: Ներկայացնելով զորամիավորման սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման և շահագործման վիճակը, կազմակերպչական աշխատանքները, նա փաստեց, որ այս ուսումնական փուլում նույնպես եղել է  առաջընթաց:

ԶՄ թիկունքային ապահովման վիճակի, առկա խնդիրների և կատարելագործման ուղիների մասին զեկուցեց գնդապետ Շ. Խաչատրյանը: Նա ապահովման գործընթացում կարևորեց հատկապես ձմռան նախապատրաստման աշխատանքները` հավաստիացնելով, որ դրանք կավարտվեն ժամանակին և որակով:

Զեկուցվեց նաեւ ԶՈւ մարտական ապահովման եւ մարտական պատրաստության վերաբերյալ:

Գնդապետ Վ. Քոչարյանը ամփոփելով ռազմական խորհրդի նիստը՝ նշեց, որ զորամիավորումում բոլոր ուղղություններով արձանագրվել է դրական առաջընթաց, որի ապացույցը եղան ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսչության ստուգումների արդյունքները և տեսուչների դրական արձագանքները: «Սակայն անելիքները դեռ շատ են, թուլանալու իրավունք չունենք, չսպասելով ստուգումների, մեզ վստահված գործը պետք է միշտ պատվով կատարենք, մեր ամենօրյա գործունեությամբ նպաստենք բանակի առաջընթացին ու հզորացմանը»,- ասաց նա:

ԶՄ հրամանատարը եռամսյակի ամփոփումն ավարտեց 4-րդ եռամսյակի, նաև տարվա եզրափակման խնդիրների առաջադրումով:

 4-րդ ԶՄ թղթակցական կետ

Խորագիր՝ #43 (1214) 01.11.2017 - 07.11.2017, Ազգային բանակ


02/11/2017