Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է «ԱՅԲ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է «ԱՅԲ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄՀոկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հյուրընկալվել է «ԱՅԲ» կրթահամալիրում և «Հաջողության բանաձև» նախագծի շրջանակում հանդես եկել դասախոսությամբ՝ «Առաջնորդությունը հանրային հատվածում» թեմայով: «Հաջողության բանաձև» նախագծի նպատակն է հաջողության տարբեր պատմությունների ﬕջոցով երիտասարդներին հավատ ներշնչել սեփական ուժերի և կարողությունների հանդեպ։

«Բաց դռների» ձևաչափով անցկացված դասախոսության ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է հանրային առաջնորդի հիմնական ուղղորդիչներին, գործունեության հստակ տեսլականի դերին և հանրության հետ հետադարձ կապի պահպանման անհրաժեշտությանը:

Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև ունկնդիրների հարցերին: Որպես պաշտոնավարման մեկ տարվա գլխավոր ձեռքբերում՝ Վիգեն Սարգսյանն առանձնացրել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներին «Այբ» դպրոցի կրթական ծրագրով առավել համապարփակ կրթության տրամադրումը, նկատելով, որ գիտելիքն առաջնորդի հաջողության կարևորագույն բանալիներից է:

Խորագիր՝ Նորություններ


18/10/2017