Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԽԱՂԱՂԱՊԱՀ ԲՐԻԳԱԴ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԽԱՂԱՂԱՊԱՀ ԲՐԻԳԱԴ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԽԱՂԱՂԱՊԱՀ ԲՐԻԳԱԴՀոկտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադի անձնակազմին է ներկայացրել բրիգադի նորանշանակ հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանին:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել բրիգադի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանի դերակատարությունը խաղաղապահ ստորաբաժանումների կազմավորման գործում և շնորհակալություն հայտնել բրիգադի հրամանատարի պաշտոնում երկարատև ծառայության համար: Վիգեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանի զինվորական փորձառությունն ու գիտելիքները լավագույնս կդրսևորվեն նաև նոր՝ ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնում։

Ներկայացնելով ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է:

«Զինվորական ծառայության ընթացքում պաշտոնի և ծառայավայրի փոփոխությունները ծառայության անբաժան մասն են կազմում՝ մեզ հարկավոր են համակողմանի գիտելիքների տեր հրամանատարներ, ովքեր, ենթարկելով պլանային ռոտացիոն նշանակումների, կարողանում են լայնացնել իրենց կառավարման ոլորտը, դրսևորել հրամանատարական ջիղը, առավել օգտակար լինել զինված ուժերի առջև դրված խնդիրների լուծման հարցում»: