Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ
ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆԼոնդոնի հայկական շաբաթօրյա վարժարանի սաների նամակները` ուղղված հայ զինվորին:

 Բարեւ, քա՛ջ զինվոր 

Դո՛ւ, հերոս հայ զինվոր, չկարծես մենակ ես. ես շուտով կմեծանամ եւ պաշտպան կլինեմ քեզ: Մեր դրոշը մշտապես բարձր պահի, մինչեւ կհասնեմ քեզ:

 ԱՐԱՄ 

13 տարեկան

 ♦♦♦ 

Սիրելի՛ զինվոր

Ես Լիաննան եմ, 13 տարեկան:  Շատ հպարտ եմ ձեզանով: Գիշեր ու ցերեկ սահմանների վրա կանգնած իմ եղբայրներ, ձեր շնորհիվ է, որ մեր սահմաններն անառիկ են, իսկ իմ հայրենիքը ապրում է խաղաղ:

Շնորհակալություն ձեզ, հայ զինվորներ:

 ԼԻԱՆՆԱ

 ♦♦♦

 25-ամյա անկախ Հայաստանի հպարտ մարտիկ` 

սիրելի հայ զինվոր

Իմ անունը Մարիա Նազարյան է, ես 12 տարեկան եմ: Ուզում եմ՝ իմանաք, որ ես ամեն օր հպարտանում եմ ձեզանով: Դուք ամեն օր ձեր կյանքը վտանգում եք` մեր հողն ու մեր հայրենիքի պատիվը միշտ բարձր պահելու համար: Շնորհակալություն: Առանց ձեզ ես չէի կարող տեսնել մեր անկախ Հայաստանը: Դուք միշտ իմ սրտում եք: Ամեն օր ես աղոթում եմ ձեզ համար եւ ուրախանում, որ ձեզ նման ուժեղ տղաներ են ծառայում եւ կռվում մեր եւ մեր երկրի համար:

 Սիրով` 

ՄԱՐԻԱ ՆԱԶԱՐՅԱՆ

 ♦♦♦

 Այս տարի մենք տոնեցինք հայոց բանակի տոնը. դուք եք մեր հայրենիքը, մեր ուժը, մեր ապագան եւ մեր հպարտությունը: Մեր զինվորներ` արի ու քաջ, ձեր շնորհիվ ապրում ենք խաղաղ ու պաշտպանված: Ձեր շնորհիվ մենք երբեք չենք նահանջի: 

Աստված միշտ ձեզ հետ:

 ԱՐԳԻՆԵ ԾԱՏՈՒՐՅԱՆ 

11 տարեկան

 ♦♦♦

 Սիրելի՛ զինվոր 

Ես Էլենն եմ, 11 տարեկան: Սիրում եմ իմ Հայաստանը, հայրենիքում ունեմ տատիկ ու պապիկ: Ես գիտեմ, որ 18 տարին լրացած բոլոր տղաները գնում են բանակ, որ ծառայեն մեր հայրենիքին եւ պահեն մեր սահմանները: Սիրում եմ մեր քաջ զինվորներին եւ հպարտանում իրենցով:

 ԷԼԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ