Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ԶՈՒ ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է «ՈՐՈՆՈՒՄ-2017» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ
ՀՀ ԶՈՒ ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է «ՈՐՈՆՈՒՄ-2017» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ

ՀՀ ԶՈՒ ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է «ՈՐՈՆՈՒՄ-2017» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸՀոկտեմբերի 6-ին ՀՀ զինված ուժերի զորավարժարաններում շարունակվել է ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզական ուժերի և միջոցների «Որոնում-2017» համատեղ մարտավարականմասնագիտական զորավարժության երկրորդ փուլը, որի շրջանակում խաղարկվում են ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական և հատուկ ստորաբաժանումների կիրառական գործողությունները:

Մարտավարամասնագիտական զորավարժությանը զուգահեռ ՀՀ տարածքում հոկտեմբերի 6-ին ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարության հետ անցկացվել են հրամանատարաշտաբային մարզումներ:

Մարզումների հիմնական նպատակը միասնական ղեկավարման մարմնի` ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարության գործողությունների համադրումն է:

«Որոնում 2017» մարտավարամասնագիտական զորավարժության ակտիվ` կրակային փուլը անցկացվել է հոկտեմբերի 7-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում: