Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱԳ ԲՌՆԱԲԱՐՈՂԻՑ Ի՞ՆՉ ԶԻՆՎՈՐ



♦ Ինչո՞ւ են ադրբեջանցիները բռնաբարում հարազատներին:
♦ Ադրբեջանի ՊՆ-ն զորանոցի տանիք նորոգելու փող չունի:
♦ Ինչո՞ւ Նախիջեւանի կորպուսում մարտական պատրաստությամբ չեն զբաղվում:

ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

«Ղարաբաղի հարցում Ադրբեջանի վիճակը վատից էլ վատ է»,- օրերս խոստովանեց ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն՝ մեկնաբանելով մեր տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը: Սա միայն նրա կարծիքը չէ. Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը թուրքական «Հուրիեթ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է.
«2001թ. մտածում էի, թե Ղարաբաղի հարցում ժամանակը մեր օգտին է աշխատում, սակայն այսօր այդպես չեմ մտածում: Ժամանակ անցնելուն զուգահեռ խնդիրը բարդանում է: Ժամանակը մեր օգտին աշխատեց միայն տնտեսական առումով, իսկ քաղաքական առումով աշխատում է մեր դեմ»:

Նկատենք՝ ոչ միայն քաղաքական: Ադրբեջանի վերնախավն արագորեն այլասերվում է: Անցած ամիս լրատվամիջոցները հաղորդեցին, որ Ադրբեջանի ԶՈՒ գեներալներից մեկի դուստրը և նրա ընկերուհին Դուբայում խարդախության ճանապարհով յուրացրել են 8 մլն դոլար, և Արաբական Միացյալ Էմիրայությունների իրավապահ մարմինները նրանց նկատմամբ քրեական գործ են հարուցել: Ըստ «Ենի Մուսավաթի»՝ թմրամոլությունն արագորեն տարածվում է Ադրբեջանի բարձրաստիճան չինովնիկների զավակների շրջանում. նրանք օգտագործում են ամենաթանկ թմրանյութերը: Իսկ ըստ ԱՄՆ Պետքարտուղարության հրապարակած փաստաթղթի՝ բարձրաստիճան չինովնիկներն Ադրբեջանում հովանավորում են հասարակաց տների գործունեությունը:
Ադրբեջանական հասարակությունն այլասերման տեմպով վերնախավից հետ չի մնում: Վերջերս բանտից ազատված ադրբեջանցի այլախոհ, հայտնի լրագրող Էյնուլլա Ֆատուլաևը, որը մամուլում շարունակաբար հրապարակում է «Իմ զնդանները» ակնարկների շարքը, հինգերորդ ակնարկում գրում է, որ բանտում ինքը հանդիպել է մեծ թվով ադրբեջանցիների, որոնք կատարել են ուղղակի աներևակայելի, անբարոյականության հնարավոր շրջանակներից դուրս հանցագործություններ: Այսպես, նրանցից մեկը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել… սագ բռնաբարելու համար (!!): Մյուսը՝ Ա.Մամեդովը, բռնաբարել է… սեփական հորը (!!): Դա կատարվել է այն բանից հետո, երբ Մամեդովը երեկոյան վերադարձել է տուն ու հորը բռնացրել իր կնոջ հետ սեռական հարաբերության պահին (!): «Բնականաբար», վրեժ է լուծել: Նույն այդ Մամեդովը հռչակվել է բանտի պետին պատկանող հավին բռնաբարելով (!!):

Ընդամենը երկու շաբաթ առաջ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրին մեկ այլ սոսկալի դեպքի մասին. 15-ամյա ադրբեջանուհուն տևականորեն բռնաբարել են նախ՝ եղբայրը, հետո (երբ եղբայրը զորակոչվել է բանակ)՝ հայրը, իսկ հետո, երբ բանտից ազատվել է հորեղբայրը, նաև նա: Այս պատմությունը ջրի երես է դուրս եկել այն բանից հետո, երբ աղջկա հայրը, իմանալով, որ դստերը որպես հարճ գործածում է ոչ միայն ինքը, այլև իր եղբայրը, դիմել է ոստիկանություն: Աղջկա հայրը դատապարտվել է 15, հորեղբայրը՝ 14 տարվա ազատազրկման: Եղբոր նկատմամբ հարուցվել է առանձին քրեական գործ (http://criminalazerbaijan.com/?p= 13099): Ահա այսպիսի զինվորներ են ծառայում ադրբեջանական բանակում:
Այն մասին, թե Ադրբեջանում ինչքան է տարածված առանց սեռ ու տարիք հարցնելու միմյանց բռնաբարելը, պատկերացում է տալիս 2009թ. կատարված հետևյալ դեպքը: 17-ամյա ոմն Վեզիրով բռնաբարում է 8-ամյա տղայի և դեպքի վայրից փախչում այն բանից հետո, երբ հանցագործության ականատես է դառնում ոմն Գադիրով: Վերջինս, փոխանակ երեխային օգնություն ցույց տալու, նրան հարկադրում է սեռական հարաբերության մեջ մտնել նաև իր հետ՝ սպառնալով հակառակ դեպքում խայտառակել երեխային: Այդուհանդերձ, շուտով ամբողջ շրջանն իմանում է կատարվածի մասին: Բռնաբարված տղայի հայրը մի քանի օր անց գտնում է Վեզիրովին և… բռնաբարում նրան՝ «գործընթացը» նկարահանելով բջջային հեռախոսով, ապա կադրերը տարածում ամբողջ շրջանում (http://criminalazerbaijan.com/ ?p=5701):

Իհարկե, սեռական հողի վրա շեղում ունեցող մարդիկ և հանցագործներ կան բոլոր ազգերի մեջ: Սակայն անհնար է ուշադրություն չդարձնել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանում այդպիսիք չափից ավելի շատ են: Սա արձանագրում է նաև լրագրող Էյնուլլա Ֆատուլաևը.
«Ի զարմանս ինձ, բանտարկյալների մեջ սեռական բռնության համար դատապարտվածների և սեռագարների (մանյակների) տոկոսային մասնաբաժինը չափից ավելի մեծ էր,- գրում է նա: – Տարօրինակ է: Բռնության բոլոր այս դեպքերը կատարվել են արևելյան երկրում, որի բնակչությունը մահմեդական է, իսկ ղեկավարությունը մերժում է եվրոպական ու ժողովրդավարական արժեքները, որոնք, իբր, նպաստում են ժողովրդի մտածելակերպի ազգային-հոգևոր բաղադրիչի քայքայմանը և ադրբեջանցիների համար ոչ ավանդական սոցիոմշակույթի տարածման ճանապարհ բացում:

Այդ դեպքում ինչո՞վ բացատրել սեփական դուստրերի, քույրերի և նույնիսկ մայրերի բռնաբարման բազմաթիվ փաստերը: Ահա թե ինչի մասին պետք է մտածի իշխանությունը, «որն իր վրա պատասխանատվություն է վերցրել ազգային արժեքներին համապատասխան հասարակական զարգացման համար» (մեջբերում ակադեմիկոս Ռամիզ Մեհտիևի հոդվածից):
Ես ապրել եմ ոչ այնքան բազմամարդ բարաքում, բայց 16 բանտարկյալներից մեկը բռնաբարել էր սեփական դստերը, մյուսը դանակահարել էր մորը (չէր կարողացել բաժանել հոր ունեցվածքը), իսկ երրորդը կտրել էր քրոջ կուրծքը» (http://www.radioazadlyg.org/ content/blog/24281755.html):

ԻԼՀԱՄԸ ԴԵՌ ԽՈՍԵԼՈՒ ՏԵ՞Ղ ՈՒՆԻ

Երբեք չի կարելի թշնամուն թերագնահատել, բայց չեմ կարող չհարցնել՝ սագ ու հավ բռնաբարողներ ծնող ադրբեջանական հասարակությունը բարոյական ի՞նչ ներուժ կարող է ունենալ՝ հայ ժողովրդին մարտահրավեր նետելու համար: Իր հարսին կեղտոտ աչքով նայող ադրբեջանցին կարո՞ղ է հայրենասեր զինվոր դաստիարակել: Իր քրոջ հետ սեռական հարաբերություն ունեցողը կարո՞ղ է նրան պաշտպանելու համար անձը զոհել: Իր սեռին պատկանող անձի հետ ցանկացած պահի սեռական հարաբերության պատրաստ ադրբեջանցի տղամարդը կարո՞ղ է արժեք համարել ընտանիքը, խիզախությունը, ազնվությունը, ընկերասիրությունը, հավատարմությունը, առանց որոնց ցանկացած բանակ կբարոյալքվի երկու րոպեում: Ընդհանրապես, ի՞նչ արժեք ունի Իլհամ Ալիևի հոխորտանքը մեր երկրի հասցեին, եթե նրա բանակը բաղկացած է համասեռամոլությունը վարքի նորմա համարող ասկյարներից, որոնք կարող են պագշոտ հայացքով նայել նույնիսկ կենդանիներին ու թռչուններին:
Ի՞նչ արժեք ունի Իլհամի հոխորտանքը, եթե նրա ղեկավարած երկրի պաշտպանության նախարարը մտածում է միայն հարստություն դիզելու մասին: Օրերս Ադրբեջանի բարձրագույն ռազմական ակադեմիայի սպաները հրապարակեցին Սաֆար Աբիևի ունեցվածքի ցանկը, որը ներառում է 8 շքեղ առանձնատուն Բաքվում և շրջաններում, հազարավոր հեկտար հողատարածքներ, բազմաբնակարան շենքեր մայրաքաղաքում: Ավելի վաղ ռազմական ակադեմիայի սպաները հրապարակել էին Ադրբեջանի ՊՆ այն օբյեկտների ցուցակը, որոնց վաճառքից ստացված եկամուտը գրպանել է Սաֆար Աբիևը (armenpress.am, 03.08.2011):

Ի՞նչ արժեք ունի Իլհամի հոխորտանքը, եթե նրա բանակում զորանոցի տանիք նորոգելու փող չկա, թեպետ «Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելի մեծ է, քան Հայաստանի ամբողջ բյուջեն»: Հուլիսի կեսին Ֆիզուլիի շրջանի Հարամի կոչված հարթավայրում տեղակայված ադրբեջանական բանակի զորամասերից մեկում ուժգին քամին քշել-տարել էր զորանոցի տանիքը, որը նորոգել են սպաների աշխատավարձի հաշվին, քանի որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը միջոցներ չունի: Այս առթիվ արտահայտելով իրենց դժգոհությունը՝ ադրբեջանցի սպաները Իլհամ Ալիևին «Բիզիմ յոլ» թերթի միջոցով ուղղված բաց նամակում գրում են. «Այսպես շարունակվել այլևս չի կարող. չէ՞ որ մենք ընտանիքի տեր ենք: Բանակում այնպիսի վիճակ է ստեղծվել, որ չենք կարողանում զինվորների մեջ հայրենասիրություն սերմանել»:
Թող չթվա, թե սա բացառիկ դեպք է. ադրբեջանցի սպաները նամակում նշում են, որ զորամասում խմելու ջուր չկա, որ զորամաս տանող ճանապարհները քարուքանդ վիճակում են, որովհետև չինովնիկները զավթել են զորամասին պատկանող և վարժանքների համար նախատեսված տասնյակ հազարավոր հեկտարներ տարածք և ցորեն ցանել այնտեղ (armenpress.am, 15.07.2011):

Իսկապես, ադրբեջանցի չինովնիկին որտեղի՞ց հայրենասիրություն: Նրան հետաքրքրում է ոչ թե բանակը, այլ սեփական գրպանի պարունակությունը: Դրա համար էլ, ինչպես հաղորդում է «Ենի Մուսավաթը», Նախիջևանում հազարավոր զինվորներ մարտական պատրաստությամբ զբաղվելու փոխարեն ստրուկների նման շաքարեղեգ են հավաքում Նախիջևանի ղեկավար Վասիֆ Թալիբովին պատկանող դաշտերից: Ըստ թերթի՝ Նախիջևանի կորպուսի հրամանատար գեներալ-լեյտենանտ Քյարամ Մուստաֆաևը Թալիբովի հետ միասին զբաղվում է շաքարի բիզնեսով (armenpress.am, 18.07.2011):
Բնական է, որ նման երկրի բանակի զինվորներն էլ պետք է միմյանց վիզ ջարդեն կամ իրենց ծառայակիցներին բռնաբարելով ու նվաստացնելով հասցնեն ինքնասպանության: Հուլիսի 13-ին Գերանբոյի զորամասերից մեկում ծեծելով ջարդել են զինվոր Իխտիյար Ալիևի վիզը, հուլիսի 21-ին զորամասերից մեկում ծառայակիցները խեղդամահ են արել զինվոր Նիզամեդդին Իբրահիմովին (tia.az), իսկ հուլիսի 28-ին Գետաբեկի շրջանի զորամասում իրեն ամրակցված զենքով ինքնասպան է եղել զինվոր Սաքիթ Հուսեյնլին (armenpress.am, 20.07.2011, 28.07.2011):

Այս պայմաններում ի՞նչ պետք է անի «շարքային» ադրբեջանցին: Ճիշտ է, իր որդուն փախցնի հանրապետությունից: Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի խոսքով, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների յուրաքանչյուր ռազմատենչ հայտարարություն երկրից երիտասարդների արտահոսքի նոր ալիք է ստեղծում: Վերջին 20 տարվա ընթացքում Ուկրաինայում, Բելառուսում և Ռուսաստանում բնակություն հաստատած ադրբեջանցիների թիվը հասել է 3.5 միլիոնի: Ադրբեջանի բնակչությունը պատերազմելու ոչ մի ցանկություն չունի:
«ԼՂ խնդրի լուծման ճանապարհին ոչ մեկը ոչ մի թիզ հող չի հանձնի և չի էլ կարող հանձնել Ադրբեջանին»,- շեշտել է Լ.Մելիք-Շահնազարյանը (armenpress.am, 26.07. 2011):

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #31 (896) 10.08.2011 - 17.08.2011, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


17/08/2011