Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԴԱՎԻԹ ՓԱԽՉԱՆՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԼԵՀԱՍՏԱՆ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԴԱՎԻԹ ՓԱԽՉԱՆՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԼԵՀԱՍՏԱՆ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԴԱՎԻԹ ՓԱԽՉԱՆՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԼԵՀԱՍՏԱՆՍեպտեմբերի 3-ից 6-ը Լեհաստանում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը:

Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բարտոշ Չիխորսկու և պաշտպանության նախարարի տեղակալ Բարտոշ Կովնացկու հետ հանդիպումների ընթացքում, որոնց մասնակցել է նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, քննարկվել են ռազմատեխնիկական ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԴԱՎԻԹ ՓԱԽՉԱՆՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԼԵՀԱՍՏԱՆբնագավառում հայ-լեհական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներ: Կողմերը բարձր են գնահատել ռազմատեխնիկական համագործակցության մակարդակը և նշել, որ այն ամուր  հիմք է հանդիսանում նոր ծրագրերի և նախագծերի քննարկման համար:

Լեհաստանի արտգործնախարարությունում կայացած հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ղարաբաղյան հիմնախնդրին. լեհական կողմը վերահաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը: Դավիթ Փախչանյանն իր հերթին կարևորել է այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերը:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԴԱՎԻԹ ՓԱԽՉԱՆՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԼԵՀԱՍՏԱՆԼեհաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Բարտոշ Կովնացկու հետ հանդիպման ընթացքում վերջինս շնորհակալություն է հայտնել հայկական կողմին՝ հրավերին արձագանքելու և Կիելցեում կազմակերպված ռազմարդյունաբերական հեղինակավոր ցուցահանդեսին մասնակցելու համար: Բարտոշ Կովնացկին կարևորել է երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև արդյունավետ համագործակցությունը և հույս հայտնել, որ լեհական արտադրության զինատեսակները և ռազմական տեխնոլոգիաները կհետաքրքրեն հայկական կողմին ու կբացեն համագործակցության նոր հեռանկարներ: Դավիթ Փախչանյանն իր հերթին ոլորտի լեհական ընկերություններին հրավիրել է մասնակցելու առաջիկայում Երևանում կայանալիք նույնաբնույթ ցուցահանդեսին: Մասնակցելով Կիելցեի ռազմարդյունաբերական 25-րդ միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, Դավիթ Փախչանյանը նաև աշխատանքային հանդիպումներ է ունեցել տարբեր ընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: