Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԴՈՒՔ ՆՐԱՆ ԴՈՒ՞Ր ԵՔ ԳԱԼԻՍ
ԴՈՒՔ ՆՐԱՆ ԴՈՒ՞Ր ԵՔ ԳԱԼԻՍ

ԴՈՒՔ ՆՐԱՆ ԴՈՒ՞Ր ԵՔ ԳԱԼԻՍՅուրաքանչյուր մարդու հետաքրքիր է կարդալ դիմացինի մտքերը, առավել ևս եթե ձեր դիմաց կանգնած է հրապուրիչ մի գեղեցկուհի։ Ինչպե՞ս հասկանալ` հետաքրքրո՞ւմ եք դուք նրան, թե՞ ոչ։ Իսկ տղամարդկանց դա հետաքրքրում է հատկապես. չէ՞ որ նրանք իրենց ուժերը, միջոցներն ու ժամանակը չեն ծախսում նրա համար, որ վերջում ընկերներ մնալու մասին առաջարկություն լսեն։ Կան բազմաթիվ նշաններ, որոնք ձեզ կօգնեն այդ հարցում։ Իհարկե, ասել, որ դրանք բոլորի համար նույնն են, ճիշտ չէ։ Ցանկացած կին առանձնահատուկ է և միգուցե նույնիսկ ինքն իր համար դեռ չի որոշել` դո՞ւր եք գալիս դուք նրան, թե` ոչ։ Դա հասկանալու համար ամենահարմար ձևը ժեստերի լեզուն է։ Նա կարող է վիրավորել, ծաղրել ձեզ, ընկերուհիների ներկայությամբ քննադատել, չխոսել ձեզ հետ, ասել, որ դուք նրան դուր չեք գալիս։ Բայց նրա շարժուձևն ու դիմախաղը կասեն հակառակը։ Մի քանի փոքրիկ նրբերանգներ իմանալով` դուք հեշտությամբ կհասկանաք, որ ձեզ ուղղված բոլոր այդ վիրավորանքներն ընդամենը իրական զգացմունքները քողարկելու փորձեր են։

1. Առաջինը «դավաճանում» է հայացքը. հենց հայացքից է ամեն ինչ սկսվում։ Եթե նա ձեր հայացքին հանդիպելիս ուղղում է մեջքը, ձգվում է, լուրջ տեսք ընդունում, ուրեմն դուք հավանաբար հենց նա եք, ում անհրաժեշտ է ցուցադրել կանացի իր ողջ հմայքն ու սլացիկ մարմինը։
2. Եթե ձեզ տեսնելիս նա իր զրնգուն ծիծաղով խլացնում է ընկերուհիների ձայները, չմտածեք, թե դա դաստիարակության պակաս է. նա ընդամենը ուզում է գրավել ձեր ուշադրությունը։
3. Երբ անցնում եք նրա կողքով, իսկ նա հայացքով ուղեկցում է ձեզ և, հանդիպելով ձեր հայացքին, կարմրում է, ուրեմն նա ձեր նկատմամբ անտարբեր չէ, և դուք, միգուցե, արդեն հասցրել եք դառնալ նրա երևակայության հերոսը։
4. Երբ դուք արդեն շփվում եք, և նա ծիծաղում է ձեր յուրաքանչյուր կատակի վրա՝ նշանակություն չտալով, որ այդ անեկդոտներն արդեն տասը անգամ լսել է, դա դեռ չի նշանակում, թե նա ձեր հումորի երկրպագուն է։ Նա ուղղակի ուրախ է, որ դուք իր կողքին եք։
5. Եթե ձեր առաջին հանդիպումների ժամանակ աղջիկը մի ձեռքով բռնում է մյուս ձեռքի մատները, ուշադիր եղեք. կա՛մ նա անհարմար է զգում իրեն, կա՛մ հասկացնում է, որ դեմ չի լինի, եթե դա անեք դուք։
6. Եթե հեռախոսազանգին պատասխանելիս նա չի առանձնանում, այլ խոսում է ձեր ներկայությամբ, ուրեմն նա լրջորեն հետաքրքրված է ձեզանով և ուզում է ցույց տալ, որ ձեզանից գաղտնիքներ չունի։
7. Նա ձեզանից ջուր է ուզում, խնդրում է փոխանցել պայուսակը, բացել կամ փակել պատուհանը։ Դիմացեք. գցվում է ձեր հարաբերությունների հիմքը։ Դուք նրան հաստատ դուր եք գալիս։
8. Եթե նա իր ձեռքն է վերցնում սեփական մազերի փունջը, խաղում է ականջօղերի, վզնոցի հետ, ուրեմն ցանկանում է, որ ձեր ուշադրության կենտրոնում մշտապես ինքը լինի:
9. Եթե նա ընդգծված խոսում ու շարժվում է այն հաշվարկով, որ դուք գոհ մնաք, դա ձեր նկատմամբ ունեցած համակրանքի իրական նշան է:
10. Դե, իհարկե, իմաստ չունի խոսել այն մասին, որ կարմրած այտերն ու աչքերի լայնացած բիբերը ձեր նկատմամբ մեծ հետաքրքրության իրական նշաններ են:
Մեր թվարկածներն ընդհանուր հատկանիշների մի չնչին մասն են միայն: Ամենակարևորն այն է, որ գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչները ինքնատիպ են և անկրկնելի: Գլխավորը ճիշտ պահին ձեր նկատմամբ նրա համակրանքը զգալն է: Եվ կմնա պարզապես անել հաջորդ քայլը…

ԿԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ