Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԱՔՍԻՄ  ՄԱՆՈՒԿՆՅԱՆ. ԴԻՏԱՐԺԱՆ ԳՈՏԵՄԱՐՏԵՐԻ ՎԱՐՊԵՏԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
ՄԱՔՍԻՄ ՄԱՆՈՒԿՆՅԱՆ. ԴԻՏԱՐԺԱՆ ԳՈՏԵՄԱՐՏԵՐԻ ՎԱՐՊԵՏԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ

ՄԱՔՍԻՄ  ՄԱՆՈՒԿՆՅԱՆ. ԴԻՏԱՐԺԱՆ ԳՈՏԵՄԱՐՏԵՐԻ ՎԱՐՊԵՏԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆՀաղթանակս նվիրում եմ հայրիկիս։ Վստահ եմ, որ նա հիմա տեսնում է ինձ վերեւից եւ հպարտանում:

Աշխարհի առաջնությունում Մաքսիմ Մանուկյանն անցկացրեց 5 փայլուն գոտեմարտ՝ տպավորիչ եւ գեղեցիկ հնարքներով զգետնելով իր բոլոր մրցակիցներին, ընդ որում բոլորի նկատմամբ առավելության հասնելով խոշոր հաշվով։
Մաքսիմը շատ տաղանդավոր ըմբիշ է, շատ գեղեցիկ հնարքներ ունի, որոնցով հիանում են բոլորը, իսկ գոտեմարտերը շատ դիտարժան են:

ԱՐՄԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ
Հունահռոմեական ըմբշամարտի
կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն, հունահռոմեական
ընբշամարտի Բուլղարիայի
հավաքականի գլխավոր մարզիչ

***

* Փարիզյան ոսկին 30-ամյա մարզիկի առաջին և առայժմ միակ մեծ նվաճումն է մեծահասակների աշխարհի, Եվրոպայի առաջնություններում։ Անձնական մարզիչը Ալեքսան Հովհաննիսյանն է:

* Կազանի 2013թ. Համաշխարհային ունիվերսիադայի փոխչեմպիոն է, 2014 թ. զինվորականների աշխարհի բրոնզե մեդալակիր, 2016 թ. աշխարհի գավաթակիր, մեծահասակների բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող։

* Օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի և աշխարհի նորընծա չեմպիոն Մաքսիմ Մանուկյանի նվաճած ոսկե մեդալների շնորհիվ Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց երկու ոսկե մեդալ և առաջին անգամ էլ թիմային պայքարում գրավեց առաջին պատվավոր տեղը:

***

«Սպորտում պետք է ամեն ինչ անել, որ հետո չափսոսաս:

Գորգի վրա շատ արագ եմ գործում, դա ինձ միշտ օգնում է:

Անչափ ուրախ եմ, որ կարողացա նվաճել աշխարհի առաջնության ոսկե մեդալը։ Հավատում էի ուժերիս:

Աշխարհի չեմպիոնի կոչումը մեծ ուժ կտա՝ առաջ շարժվելու և նոր հաղթանակներ տոնելու:

Ես հավատում եմ, որ չեմպիոն ծնվում են, բայց նաեւ դառնում են։ Երազել եմ աշխարհի չեմպիոն դառնալ:

Ըմբշամարտը կյանք է:

Մարդկանց մեջ ամենաշատը գնահատում եմ անկեղծությունը»: