Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՑԿԱՑՎԵՑԻՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՆՋԻ ՄՐՑՈՒՄՆԵՐԸ



ԱՆՑԿԱՑՎԵՑԻՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՆՋԻ ՄՐՑՈՒՄՆԵՐԸՕգոստոսի 17-26-ը անցկացվեցին ՀՀ ԶՈՒ ֆուտզալի առաջնության Երևանյան փնջի մրցումները:

Առաջնությունն անցավ անզիջում պայքարի մթնոլորտում: 11 մասնակիցների թվում էր նաեւ ՊՆ կենտրոնական ապարատի հավաքական թիմը: Ի դեպ, մրցավարությունն իրականացնում էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարները:

Առաջնության մրցանակային տեղերը բաշխվեցին հետեւյալ կերպ.

1-ին տեղ՝ ՊՆ 95532 զորամասի թիմ,

2-րդ տեղ՝ ՊՆ 24923 զորամասի թիմ,

ԱՆՑԿԱՑՎԵՑԻՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՆՋԻ ՄՐՑՈՒՄՆԵՐԸ3-րդ տեղ՝ ՊՆ 76852 զորամասի թիմ:

Մրցանակային տեղեր զբաղեցրած զինծառայողները և թիմերը պարգեւատրվեցին համապատասխան գավաթներով, մեդալներով, պատվոգրերով եւ նվերներով, իսկ լավագույն խաղացողներից ընտրվեց Երեւանի փնջի հավաքական թիմը, որը սեպտեմբերի 17-27-ը պետք է մասնակցի ՀՀ ԶՈՒ ֆուտզալի համաբանակային առաջնությանը:

 

Խորագիր՝ Մարզաշխարհ, Նորություններ


29/08/2017