Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ` նախարարությունում քաղաքացիական հատուկ ծառայության հետեւյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ (ծածկագիր` 02-Հ-2.1-109)  

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

իրավագիտություն մասնագիտությամբ (030500) բարձրագույն կրթություն,

ռուսերենի ազատ տիրապետում:

Մրցույթը կկայանա 11. 09. 2017թ.` ժամը 1500 –ին, Նախարարության շենքում  (ք. Երևան, Բագրևանդի 5):

 2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 02-Հ-2.3-54)

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

իրավագիտություն մասնագիտությամբ (030500) բարձրագույն կրթություն,

ռուսերենի և անգլերենի (կարդում և կարող է բացատրվել) տիրապետում:

Մրցույթը կկայանա 12. 09. 2017թ.` ժամը 1500 –ին, Նախարարության շենքում  (ք. Երևան, Բագրևանդի 5):

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի գնումների փաստաթղթերի ձևակերպման վարչության նյութատեխնիկական միջոցների գնման փաստաթղթերի ձևակերպման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 02-Հ-2.3-230)

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

բարձրագույն կրթություն,

ռուսերենի (կարդում և կարող է բացատրվել) տիրապետում:

Մրցույթը կկայանա 13. 09. 2017թ.` ժամը 1500 –ին, Նախարարության շենքում  (ք. Երևան, Բագրևանդի 5):

 

1-3 կետերում նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է՝

քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին չորu տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաuտանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, oգնականների և ռեֆերենտների պաշտոնների կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային uտաժ կամ գիտական աuտիճան և առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ վերջին տաuը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն չորu տարվա աշխատանքային uտաժ կամ պաշտպանության բնագավառում առնվազն երեք տարվա զինվորական ծառայության ստաժ:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 02-Հ-3.2-66)

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

բարձրագույն կրթություն,

ռուսերենի (կարդում և կարող է բացատրվել) տիրապետում,

քաղաքացիական հատուկ ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երեք տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտպանության բնագավառում առնվազն մեկ տարվա զինվորական ծառայության ստաժ:

Մրցույթը կկայանա 14. 09. 2017թ.` ժամը 1500 –ին, Նախարարության շենքում  (ք. Երևան, Բագրևանդի 5):

 

1-4 կետերում նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է նաև

 սույն պաշտոնների անձնագրերի 10-րդ կետի «2» ենթակետում նշված իրենց լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,

անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,

պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու Հայաստանի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձևի ձևակերպված թույլտվություն,

համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն  (ք. Երևան, Բագրևանդի 5) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,

արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,

մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,

անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:

Հարցաշարերը իրենց ճիշտ պատասխաններով դիմորդներին կտրամադրվեն փաստաթղթերը ներկայացնելիս:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը  930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 25.08. 2017թ.:

Մրցույթներին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Նախարարություն (ք. Երևան, Բագրեւանդի 5, հեռ. 29-46-39):

Միաժամանակ տեղեկացվում է, որ մրցույթներին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները հետ չեն վերադարձվում:

Մրցույթի մասնակիցները Նախարարության անցագրային կետ պետք է ներկայանան մրցույթն սկսելուց 30 րոպե առաջ: