Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՐԲ ԴԻՐՔԵՐՆ ԱՄՈՒՐ ԵՆ...
ԵՐԲ ԴԻՐՔԵՐՆ ԱՄՈՒՐ ԵՆ…

ԵՐԲ ԴԻՐՔԵՐՆ ԱՄՈՒՐ ԵՆ...Զինվորական մեքենան անցնում է թփառատ լեռնադաշտերով: Բարձրանում ենք  հյուսիսարեւելյան դիրք՝ զինվորներին տեսնելու: Փոխգնդապետ Ալիկ Սարգսյանը աչքերը ճանապարհի հեռուն է սեւեռել: Պտտում է ղեկը՝ թեւքերը քշտած: Ո՛չ թումբ, ո՛չ փոս, ո՛չ քար՝ ոչինչ չի խանգարում նրան. մեքենան սահում է: Նա լո՞ւրջ է, խստադե՞մ, թե՞ համարձակ դեմքն ակոսած փոքրիկ խորշոմնե՞րն են այդպիսի տպավորություն ստեղծում: Չեմ ուզում ավելորդ հարցեր տալ՝ չնայած փոխգնդապետի մասին շատ պատմություններ եմ լսել: Ասում են՝ նրա մարտական ուղին հար եւ նման է հյուսիսարեւելյան զորամասի անցած հերոսական ճանապարհին: Ու չսպասելով, որ ես խոսեմ, նա ընկերաբար զրույցի է բռնվում հետս, հետաքրքրվում: Հետո պատմում է իր պատմությունը՝ առանց հայացքը ճանապարհից կտրելու:

Մարտակերտի Կոճողոտ գյուղում է ծնվել: Հայրն արհեստավոր էր, բայց կարդում էր, անընդհատ կարդում էր, միշտ ԵՐԲ ԴԻՐՔԵՐՆ ԱՄՈՒՐ ԵՆ...կարդում էր: Պատմավեպերն էր փորփրում՝ կարծես փորձելով մի մոդել գտնել, որ մեզ քսան միլիոն ժողովուրդ կդարձներ: Խորհրդային կարգերը եղբայրություն էին քարոզում, իսկ փոխգնդապետի հայրը ադրբեջանցիներին իր տուն չէր թողնում: Համառորեն չէր թողնում. երեւում էին շեմին թե չէ՝ փշոտվում էր: Եթե կարիք լիներ՝ բակում դրված սեղանին կպատվեր: Բարձրաձայն չէր խոսում հարեւանների հանդեպ իր հակակրանքից, բայց նրա վարմունքից պատանի Ալիկը գլխի էր ընկնում՝ թուրքն իրենց տուն չպետք է մտնի: Եվ թույլ չտվեց, որ «ներս մտնի»:

Ես հորս անչափելի ցավ եմ պատճառել,-ափսոսախառն ասում է փոխգնդապետը,-գերի եմ ընկել. ծնողի համար ավելի դաժան բան կա՞:

Աչքերի մեջ ծանր հուշ կա: Լռում է, էլ  չի ուզում շարունակել:

Պատերազմ էր…,-ուրիշ խոսք չեմ գտնում:

Պատերազմը սարսափելի չէ, եթե կռվում ես գիտակցաբար ու համոզմունքով,-քիչ առաջվա խռովքն անմիջապես չքանում է:-Միայն թե՝ լիաթոք ծիծաղս կորավ կռվի դաշտում. էլ չեմ կատակում՝ կողքիններիս ուրախացնելու համար:

Մեքենան մխրճվում է փոշու թանձր շերտի մեջ: Փոխգնդապետն էլ ինչոր մտքեր է ջոկում, հանում իր հիշողության խորքերից:

ԵՐԲ ԴԻՐՔԵՐՆ ԱՄՈՒՐ ԵՆ...Ես տեսել եմ, թե ինչպես է տեղի ժողովուրդն ութ ամիս անհայրենիք ապրել: Ու որքան էլ ջանում, չեմ կարողանում մոռանալ նրանց տխուր դեմքերը:  Տեսել եմ, թե ինչպես են ամենահպարտ մարդիկ ընկճվել,-ասում է հազի միջից:-Մենք թույլ լինելու իրավունք չունենք. բոլորի աչքը մեր էս մի կտոր հայրենիքի վրա է:

Թե առաջապահ տղերքը չլինեին, ապրիլին հողը «կհոշոտեին»,- ասում եմ կամաց:

Ես ծառայել եմ երեք սերնդի հետ` ինձնից մեծերի, իմ տարեկիցների, հիմա էլ ինձնից փոքրերի զինակիցն եմ: Փոքրերն ուրիշ են՝ շատ մեծ են: Առյուծի կաթ խմած տղերք են. ահ ու վախ չունեն,-հանգիստ ձայնով ասում է զինվորականը:-Ապրիլին անհավասար մարտում նրանք հաղթել ենԵվ ամեն դիրքում քաջագործությունների նույն ձեռագիրն էր՝ անկախության սերնդի ձեռագիրը:

Պաշտպանության տեղամասի գիծը, ուր սուրում էր մեքենան, ընդգծվում է:  Փոխգնդապետն ասում է, որ մեր պետության ամենամաքուր տեղն է, որ այստեղ ոչ մի կեղծիք չկա, որ նույնիսկ տղաների դեմքերի արտահայտությունն է իսկական: Ահա եւ խրամատը, կացարանը ու մեզ դիմավորող զինվորը՝ Տարոնը: Նա միավորման հրամանատարի տեղակալին ողջունում է լուրջ, մի քիչ էլ հանդիսավոր: Զինվորի մարտական հերթապահության առաջին օրերն են, իսկ հակառակորդն արդեն հասցրել է հարվածային անօդաչու «ուղարկել»:

ԵՐԲ ԴԻՐՔԵՐՆ ԱՄՈՒՐ ԵՆ...Ձայնը սղոցում էր օդը: Վտանգավոր հեռավորության վրա էր, երբ պայթեց: Ընդամենը մի հինգ րոպե տեւեց, որ, սակայն, անվերջ թվաց: Երկու ընկերներս բեկորային վնասվածք ստացան: Օգնեցի նրանց պատսպարվել,-պատմում է Տարոնը:-Վախի ամբողջ «պաշարս» այդ օրն էլ վերջացավ,-ժպտում է:-Հետո հարեւան դիրքերի տղաները գործի դրեցին իրենց հզորությունը. փուշը փշով հանեցին,-կարծես պարծենում է զինվորը:

Նրան էլ հաղթել չի լինի,-փոխգնդապետ Սարգսյանը թփթփացնում է տղայի ուսին: Տարոնի աչքերը փայլում են:

Առաջանում ենք լռությամբ պարուրված գալարաձեւ խրամատով: Հանկարծ հարթ տարածության վրա մի թումբ է բարձրանում: Ժամկետային Մարատ Հովհաննիսյանն այստեղից է աչք պահում թշնամու՝ անփութորեն քողարկված դիրքի վրա:

Շարժ չկա,-վստահեցնում է,-բայց հաջորդ վայրկյանն անկանխատեսելի է:

Զինվորը չի չափազանցնում. հակառակորդից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, նրա՝ կարեւոր օբյեկտների քթի տակ բռունցքները սեղմած այս դիրքում կյանքը, իսկապես, վայրկյաններով է չափվում:

Անսահման համբերություն է, չէ՞, պետք երկու ժամվա վայրկյաններին դիմանալու համար,-բարձրաձայնում եմ ես: Իսկ Մարատը գլուխը բացասաբար շարժում է.

Խաղաղությունը պահելու համար չորս ժամ էլ կկանգնեմ:

Արագացնում ենք քայլերը, անսպասելիորեն թեքվում ձախ ու հայտնվում գետնատնակի առջեւ, որտեղ խմբվել են հերթապահությունը հանձնած տղաները: Ծանոթանում ենք: Վահագնն է, որ փորձառուի համբավ ունի: Երեւանցի Էդգարն է, որ առաջին օրն է դիրքում: Ասում է` եկել է տեսնելու, թե որտեղ, ինչու, ինչ է կատարվում: Ապագա պատմաբան Խաչիկն է, որ մինչեւ զորակոչվելն ափսոսում էր՝ ինչու ինքը Արտաշեսյանների թագավորության ժամանակաշրջանում չի ծնվել, իսկ հիմա հպարտ է, որ Մատաղիսի «թագավորության» զինվորն է: Համոն է՝ քսան դիրք պահած եւ ապրիլյան կռվում թրծված ավագը:

Մի երկու օրից զորացրվելու եմ,-ասում է նա, իսկ ես չեմ կարողանում հասկանալ՝ ուրա՞խ է, թե տխուր:

Մեր պետականության մի կիլոմետրի համար Համոն էր պատասխանատու, բայց մի տես՝ ինչ համեստ է,-նկատում է փոխգնդապետ Սարգսյանը:-Որ զորացրվի, գնա տուն, էլ նախկին «ջրիկությունները» չի անելու: Այ, դա է ցավալի. տղաներն այստեղ ժամանակից շուտ են մեծանում:

Կռվից հետո, որ արձակուրդ գնացի, ամեն ինչ միապաղաղ էր ու ձանձրացնող,-կարծես հաստատում է Համոն:

Եվ զրուցում ենք, եւ «ավանդույթի» համաձայն` վայելում դիրքապահների պատրաստած սուրճը:  Գետնատնակին մոտեցող ոտնաձայներ են լսվում: Զինվորները զգաստանում են:

Թողնե՛լ,-ժպտում է գումարտակի հրամանատարի պաշտոնակատար մայորը: Մարշալ Խանփերյանցի եղբոր ծոռն է` Էրիկ Խանփերյանցը:

ԵՐԲ ԴԻՐՔԵՐՆ ԱՄՈՒՐ ԵՆ...ԵՐԲ ԴԻՐՔԵՐՆ ԱՄՈՒՐ ԵՆ...Ինչ էլ նման եք մարշալին.-հիացմունքս չեմ զսպում:-Բա ինչո՞ւ օդաչու չդարձաք:

Դե, Խանփերյանցն էլ միանգամից օդաչու չդարձավ: Նույնիսկ զինվորական հաստատություն միանգամից չընդունեցին՝ ցածրահասակ էր:  Տարել են հրաձգության, հինգ է ստացել, ու մտափոխվել են,-մանրամասներ է պատմում մայորը:-Իսկ ինձ գրկաբաց ընդունեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտոհրաձգային ֆակուլտետ:

Ուզում ես ասել՝ դեռ չի իմացվի, միգուցե ես էլ օդաչու դառնամ,-ճշտում է Սարգսյանը:

Որ պետք լինի՝ օդաչու էլ կդառնանք, պարո՛ն փոխգնդապետ,-լուրջլուրջ պատասխանում է Էրիկը:

Զինվորականները շարունակում են զրուցել: Ես նրանց կողքին նստած մտածում եմՀայրենիքի մասին: Քաղաքում Հայրենիքն ուրիշ է՝ բարձրահարկ շենքեր, իրար վրա դարսված սրճարաններ, խոսքեր ու խոսքեր: Իսկ այստեղ ուրիշ է՝ ինձ ծանոթ դարձած այս տղաներն են, Էդգարի եփած սուրճը, Համոյի հասկացող ժպիտը, առաջին անգամ դիրք բարձրացած Տարոնի ինքնավստահությունը, այս փոքրիկ շունը, որ հսկում է սահմանը, թեեւ պատերազմից ու խաղաղությունից ոչինչ չի հասկանում

 ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.՝ հեղինակի