Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄՕգոստոսի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների և ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար կազմակերպվել է «Էթիկան հանրային ծառայությունում և քննական մտածողություն» խորագրով դասախոսություն:

Բանախոսը` ԱՄՆ Քոնեքթիքութ նահանգի Բրիջպորտի ռազմական ակադեմիայի դասախոս Աննա Կրիկորյանը, ներկայացրել է քննական մտածողության և Էթիկայի գլխավոր սկզբունքներն ու հանրային ծառայությունում դրանց կիրառման մեխանիզմները, ինչպես նաև մանրամասն անդրադարձել է Էթիկայի փիլիսոփայական ակունքներին, կոլեկտիվներն առաջնորդելու շրջանակներում էթիկայի կարևորությանը և խնդիրների լուծման ընթացքում քննական մտածողության կիրառման հանգուցային նշանակությանը: