Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»-1200. ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՏԱՐԵԳԻՐԸ
«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»-1200. ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՏԱՐԵԳԻՐԸ

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»-1200. ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՏԱՐԵԳԻՐԸ«Հայ զինվորի» յուրաքանչյուր նոր համար հոբելյանական  է, իրադարձություն ոչ միայն մեր ներկա իրականության, այլեւ՝ հատկապես ու մասնավորապես ապագայի համար, որովհետեւ գալիքի ընթերցողը Հանրապետության  պաշտպանության նախարարության պաշտոնաթերթի միջոցով պիտի իմանա ճշմարտությունը հայկական բանակի ստեղծման, կայացման ու ամրապնդման,  հաղթանակների ու անխուսափելի դժվարությունների, ի վերջո ազգային պետականության պատվարն ու գրավականը դառնալու վերաբերյալ:

«Հայ զինվորը» լինելով առաջին ու առայժմ միակ ռազմական լրագիրը մեր վերականգնված պետականությունում, ստեղծեց լրագրական նոր ժանր ու նոր բնույթի լրագրողներ, որոնք թրծվեցին ու մասնագիտացան Հայաստանի պետականության, Արցախի ազատագրության մարտերում, շարահրապարակների քայլերթային  մթնոլորտում ու խրամուղիների, գետնատնակների  անքուն գիշերներում:

Ռազմական լրագրությունը ամենադժվարին ու ինչո՞ւ չէ՝ ամենավտանգավոր ժանրը դարձավ արդի հայ հրապարակագրությունում, բայց ով կապվեց այդ մասնագիտությանը, չկարողացավ բաժանվել:

Իր ժողովրդի հաղթանակների տարեգիրը լինելուց ավելի մեծ հպարտություն կարելի՞ է պատկերացնել:

«Հայ զինվորի» յուրաքանչյուր նոր համար այսուհետ էլ է իրադարձություն  դառնալու, որովհետեւ տարեգրելու է մեր գալիք հաղթանակները:

Հարյուրավոր տարիներ մենք մեր պատմությունը արյունով ենք գրել:

Այժմ եւ միշտ գրելու ենք զենքով:

 ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

Գրող, հրապարակախոս