Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԸ
ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԸ

ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԸԳեներալմայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում մեկնարկել են հնգօրյա հրամանատարական հավաքները:

Զորամասերից մեկում անցկացվեց  զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հրամանատարական հավաք:

Հավաքի շտաբի պետ, զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը բացման և ողջույնի ներածական խոսքում կարևորեց հրամանատարական հավաքների դերը երիտասարդ սպայի կայացման և ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման գործընթացում, անդրադարձավ զինվորական ծառայության առանձնահատկություններին և խնդիրներին:

ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԸԳնդապետ Ցականյանը միաժամանակ նշեց հրամանատարական հավաքների դերն ու նպատակը, որն է՝ ամրապնդել և կատարելագործել սպաների ունակությունները զորքերի ամենօրյա գործունեության ղեկավարման ուղղությամբ, կատարելագործել նրանց մասնագիտական գիտելիքների և գործնական վարժվածության մակարդակը մարտական պատրաստության գործընթացում:

Գործնական պարապմունքներով հագեցած հավաքներին մեծ աշխատանք կտարվի նաև առաջավոր փորձի ներդրման ուղղությամբ, մարտավարամասնագիտական պարապմունքերի և համալիր ստուգարքների միջոցով կստուգվի հավաքների մասնակիցների անհատական պատրաստվածության աստիճանը,- ասաց նա:

Առաջին իսկ օրը հրամանատարական հավաքի տեսական պարապմունքներն ընթացան  անհրաժեշտ մեթոդական բազայով համալրված, համապատասխան ձևով  կահավորված լսարաններում, ցուցադրական պարապմունքներն էլ՝ շարահրապարակում, սպորտհրապարակում, մարտավարական դաշտում, հրաձգարանում, այլ բացազատված տեղամասերում:

ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԸՀավաքների հետագա օրերին էլ դրանք կացկացվեն դասախոսությունների, զեկույցների, սեմինարների, զրույցների և ստուգարքների, տեխնիկայի և սպառազինության ուսումնասիրման, մեթոդական և ցուցադրական պարապմունքների տեսքով: Առանձնակի ուշադրություն կդարձվի մարտավարական պատրաստությանը:

Առաջավոր փորձի ուսումնասիրման և սպաների մասնագիտական աճին նպաստող արդյունավետ մեթոդների, վարժանքների ու եղանակների ընտրության և կիրառման թեմայով առաջին պարապմունքն անցկացրեց զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Ցականյանը:

Այդուհետ, համաձայն հավաքների պլանի՝ պարապմունքներ անցկացրեցին զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Հովհաննես Ավագյանը, զորամիավորման հրամանատարի տեղակալներ, գնդապետներ Ա. Թումանյանը եւ Գ. Թորոսյանը, կապի պետ, փոխգնդապետ Ա. Մարությանը, հոգևոր թեմայով՝ Հրայր Բարեշնորհ սարկավագը, ծառայության պետեր:

ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԸՀավաքների հաջորդ օրերին առանձին դասաժամեր կտրամադրվեն սպառազինությանը, տեխնիկայի նորոգմանն ու շահագործմանը, հրետանու պատրաստությանը, տեղագրական ծառայությանը, ռազմական հոգեբանությանը, հայ զինվորի գաղափարական արժեհամակարգին, բարոյահոգեբանական վիճակին, ՀՀ ԶՈՒում դաստիարակչական աշխատանքին, վարժանքների, մարզումների և զորավարժությունների կազմակերպմանը, մարտական և զորահավաքային պատրաստականության, կրակային, ֆիզիկական, շարային, ՌՔԿՊ, կապի  պատրաստությանը, օրինակելի հերթապահությանը և այլնին: Պարապմունքներ կանցկացնեն զորամիավորման վարչակազմի ներկայացուցիչները,  ծառայությունների պետերը:

Զորամիավորման հնգօրյա հավաքների առաջին օրը հագեցած էր, անցավ կազմակերպված և բարձր մակարդակով: Ընդգծվեց, որ մեր հրամանատարները օժտված են ռազմական գիտելիքներով, գաղափարապես ու հոգեբանորեն լավ նախապատրաստված են, ունեն հրամանատարին անհրաժեշտ հմտություններ և կարողություններ ու պատրաստ են անցած ուսումնական փուլերի ձեռքբերումներն արմատավորելով՝ հասնել բարձր արդյունքների:

Հրամնատարական հավաքների ավարտին մասնակիցները կհանձնեն ստուգարքներ: Լավագույն արդյունքներ ցուցաբերած սպաները կխրախուսվեն զորամիավորման հրամանատարության կողմից:

 1-ին զորամիավորման լրատվական ծառայություն