Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄՀուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Անգելիկի Պապատասին և ռազմական կցորդ, գնդապետ Գեորգիոս Մավրոեիդիսին՝ ՀՀ-ում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գնդապետ Մավրոեիդիսին՝ Հայաստանում եռամյա գործունեության ընթացքում պաշտպանության ոլորտում հայ-հունական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրումի համար և մաղթել հաջողություններ հետագա ծառայության ընթացքում:

Գնդապետ Մավրոեիդիսը իր հերթին շնորհակալություն հայտնելով հայ գործընկերներին արդյունավետ աշխատանքի համար, տեղեկացրել է, որ ձեռք բերված պայմանավորվածություններն ու ծրագրերը կշարունակվեն, քանի որ պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությունը կարևորվում է Հունաստանում, և մշտապես ջանքեր են ներդրվելու համագործակցության զարգացման համար:

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով գնդապետ Մավրոեիդիսը պարգևատրվել է «Ռազմական համագործակցություն» մեդալով: