Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ՝ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ՝ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ՝ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ2017 թ. հուլիսի 7-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հյուրընկալվեց ՉԺՀ պաշտպանական քաղաքականության ոլորտի մասնագետների պատվիրակությունը՝ Չինաստանի ազգային պաշտպանության համալսարանի պրոֆեսոր, Պաշտպանական հետազոտությունների դպրոցի նախկին պետ, գեներալ-մայոր Ճան Ինլիի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Չինաստանի ազգային պաշտպանության, ռազմական բարեփոխման և արդիականացման, միջազգային ռազմական համագործակցության ոլորտների մասնագետ բարձրաստիճան զինվորականներ: Պատվիրակությանն ուղեկցում էին ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Չժան Ֆենխուան և ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության ներկայացուցիչները:

Հյուրերին ընդունեց Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը:

Հանդիպմանը գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը ներկայացրեց ՊԱՀՀ-ի գործունեությունն ու զարգացման հեռանկարները: Խոսելով ռազմավարական հետազոտությունների ոլորտում հայ-չինական համագործակցության մասին՝ նա անդրադարձավ ՊԱՀՀ-ի և Չինաստանի նմանատիպ հաստատությունների միջև համագործակցության հաստատմանն ուղղված քայլերին, մասնավորապես՝ ՊԱՀՀ-ի և Չինաստանի Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի միջև ստորագրված համագործակցության հուշագրին, ՊԱՀՀ-ի և Սիանի Ժամանակակից միջազգային հետազոտությունների ինստիտուտի միջև համագործակցության հուշագրի ստորագրման շուրջ պայմանավորվածությանը:

Ծավալվեց մասնագիտական քննարկում ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք թեմաների շուրջ:

Քննարկման հայ մասնակիցները բարձր գնահատեցին ռազմարդյունաբերական ոլորտում չինական փորձը և ներկայացրեցին այս ոլորտի զարգացման հայկական տեսլականը:

Հյուրերը բարձր գնահատեցին գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջանի գլխավորությամբ՝ ՊԱՀՀ-ում իրականացվող հետազոտական ծրագրերը, հատկապես՝ կարևորելով դրանցում ՊԱՀՀ-ի երիտասարդ գիտնական-վերլուծաբանների ներգրավումը:

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան