Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՏՐԱԿՏՈՐԻՑ ԴԵՊԻ ՍՈՒՊԵՐՄԵՔԵՆԱ
ՏՐԱԿՏՈՐԻՑ ԴԵՊԻ ՍՈՒՊԵՐՄԵՔԵՆԱ

ՏՐԱԿՏՈՐԻՑ ԴԵՊԻ ՍՈՒՊԵՐՄԵՔԵՆԱԻտալական ավտոմեքենաների արտադրության ոլորտում իր հաստատուն տեղն ունի թանկարժեք սուպերմեքենաներ, ինչպես նաև տրակտորներ արտադրող Lamborghini ընկերությունը։ Այն հիմնադրել է 1963թ. Ֆերրուչիո Լամբորջինին, որն այդ ժամանակ եղել է հիմնադիրը և սեփականատերը մի քանի ընկերությունների։

Նա գնել էր բազմաթիվ թանկարժեք մեքենաներ` Mercedes, Maserati, Jaguar, նաեւ` Ferrari մակնիշի, որոնց վրա որոշ թերություններ գտնելով, Ֆերրուչիոն դիմել է Ferrari-ի սեփականատեր Էնցո Ֆերրարիին` թերությունները շտկելու եւ համագործակցելու խնդրանքով։ Բայց Ֆերրարին մերժել է նրան եւ խորհուրդ տվել զբաղվել իր տրակտորների արտադրությամբ: Վիրավորված Լամբորջինին վերադարձել է եւ քանդել իր «Ֆերրարիի» փոխանցման տուփը եւ տեսնելով, որ շատ մասեր նույնն են, ինչ տրակտորներինը՝ դրանցով նորոգել է իր «Ֆերրարին»: Արդյունքով ոգեւորված՝ նա այնուհետեւ որոշել է ստեղծել մեքենաներ, որոնք իրենց տեխնիկական տվյալներով կգերազանցեին «Ֆերրարիին»: Եվ այդպես ստեղծվել է Lamborghini ընկերությունը:

ՏՐԱԿՏՈՐԻՑ ԴԵՊԻ ՍՈՒՊԵՐՄԵՔԵՆԱ1964թ. Lamborghini ընկերությունը հանրությանը ներկայացնում է 350 GT մոդելը, որով էլ սկիզբ է դրվում Lamborghini մակնիշի պատմությանը։ 350 GT-ի հաջողությունից հետո հաջորդում է ոչ պակաս հաջողված մոդել Lamborghini 400 GT-ն, որը բերեց բավականաչափ ֆինանսական միջոցներ ընկերության զարգացման համար։

1967թ. Lamborghini ընկերությունը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում։ 1971թ. Lamborghini-ն եւս մեկ անգամ զարմացրեց աշխարհին հեղափոխական նոր մոդելի նախատիպով՝ Lamborghini Countach-ով։ 1972թ. ընկերությունը հայտնվեց լուրջ ճգնաժամի մեջ. ֆինանսական միջոցների բացակայությունն ստիպեց Ֆերրուչիոյին վաճառել տրակտորային արտադրության մասնաբաժնի մի մասը, որը գնեց Fiat-ը։

Այժմ Lamborghini ընկերությունը թողարկում է V12 շարժիչով Aventador եւ V10 շարժիչով Huracan մոդելները, որոնք մեծ պահանջարկ ունեն ամբողջ աշխարհում: Ընկերության ներկա սեփականատերը Audi-ն է։

Պատրաստեց Վ. ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆԸ