Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԸ ԲՐՅՈՒՍԵԼ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԸ ԲՐՅՈՒՍԵԼ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԸ ԲՐՅՈՒՍԵԼՀունիսի 29-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» գործողության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների նիստին։

Նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հանդես է եկել ելույթով՝ գործընկերներին ներկայացնելով Աֆղանստանում և ընդհանրապես տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման՝ Հայաստանի Հանրապետության մոտեցումներն ու տեսլականը, ինչպես նաև առաջարկել է որոշակի լուծումներ առկա խնդիրների պաշտպանական բաղադրիչի շրջանակներում։ Նիստի հիմնական արդյունքները լրատվամիջոցներին է ներկայացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։

Նիստի ավարտից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի հետ երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ՀՀ համագործակցության ընթացքն ու ապագա ծրագրերը։ Անդրադարձ է եղել նաև գլոբալ ու տարածաշրջանային ավտանգության խնդիրներին, ներկայացվել է Հայաստանում ընթացող պաշտպանական բարեփոխումների շրջանակը, տեսակետներ են փոխանակվել դրանց իրականացման գործում ՆԱՏՕ-ի օժանդակության հնարավորությունների ու ձևաչափի վերաբերյալ։

Bilateral meeting between NATO Deputy Secretary General Rose Gottemoeller and the Minister of Defence of Armenia, Vigen Sargsyan

Բրյուսել կատարած այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նաև ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, բանակի գեներալ Մ. Կոստարակոսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության ռազմական օղակների միջև համագործակցության հաստատման հնարավորությունն ու հեռանկարները։

Քաղաքացիական հասարակության հետ համագործակցության շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Քարնեգի հիմնադրամի եվրոպական մասնաճյուղում հանդիպել է մի շարք միջազգային հետազոտական կենտրոնների փորձագիտական անձնակազմի հետ։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է փորձագետների հարցերին, ինչպես նաև ծանոթացել նրանց իրականացրած վերջին հետազոտությունների ու վերլուծությունների արդյունքներին։