Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ՀԵՐՈՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ



ՀԱՅ ՀԵՐՈՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ2017թ. հունիսի 22-ին Վորոնեժի մարզի Բորիսոգլեբսկ քաղաքում Ռուսաստանի հայերի միության Վորոնեժի տարածքային կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ բացվել է ԽՍՀՄ հերոս, կործանիչ ավիացիայի օդաչու, էսկադրիլիայի հրամանատար, ավագ լեյտենանտ Սերգեյ Բուռնազյանի կիսանդրին:

Սերգեյ Բուռնազյանը մասնակցել է Բրյանսկի, Խարկովի մարտերին, Ստալինգրադյան եւ Հարավային ռազմաճակատների գործողություններին: Կատարել է 244 մարտական թռիչք, ոչնչացրել է թշնամու 24 ինքնաթիռ, որոնցից 10-ը միայն մեկ օրվա` 1942թ. սեպտեմբերի 8-ի ընթացքում: Պարգեւատրվել է Կարմիր դրոշի շքանշանով, Լենինի շքանշանով, Հայրենական պատերազմի 1-ին, 2-րդ աստիճանի շքանշաններով եւ Ստալինգրադի պաշտպանության համար մեդալով:

Սերգեյ Բուռնազյանը զոհվել է 1943 թվականի ապրիլի 15-ին եւ թաղվել Բորիսոգլեբսկի քաղաքային զինվորական գերեզմանոցում:

Խորագիր՝ #25 (1196) 28.06.2017 - 04.07.2017, Բանակ և հասարակություն


29/06/2017