Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՄԱՏԵՂ ԱՅՑ՝ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԶՈՐԱՄԱՍԵՐ
ՀԱՄԱՏԵՂ ԱՅՑ՝ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԶՈՐԱՄԱՍԵՐ

ՀԱՄԱՏԵՂ ԱՅՑ՝ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԶՈՐԱՄԱՍԵՐ«Զինվոր» հասարակական կազմակերպության համակարգող խորհրդի (նախագահ՝ Մարգարիտա Խաչատրյան) եւ ԼՂՀ «Սատարում հարազատ բանակին» հասարակական կազմակերպության անդամները  (նախագահ՝ Վերա Գրիգորյան) առաջին համատեղ շրջայցը կատարեցին  գեներալմայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող 1-ին զորամիավորման N զորամաս:

Սահմանամերձ զորամասում համակարգող խորհուրդների նախագահները ողջունեցին զինծառայողներին, նրանց մաղթեցին քաջառողջություն, խաղաղ եւ անփորձանք ծառայություն եւ բարի վերադարձ:

Այնուհետեւ համերգային եւ ասմունքի կատարումներով հանդես եկան ՊՆ «Զորական» համույթի (ղեկավար՝ Արամ Գալստյան),  եւ ԼՂՀ «Ասպետ»  երգի, պարի պետական երգչախմբի, Ստեփանակերտի  «Շառլ Ազնավուր» մշակույթի կենտրոնի  մեներգիչները, Արցախի Հանրապետության ժողովրդական դերասան Քաջիկ Հարությունյանը, «Ասպետ» երգչախմբի մենակատար Սարո Գեւորգյանը:

Առաքելության ղեկավարներ Մարգարիտա Խաչատրյանն ու Վերա Գրիգորյանը զինվորների համար քաղցրավենիք, ձեռքի ժամացույցներ,  կենցաղային իրեր էին բերել:

ՀԱՄԱՏԵՂ ԱՅՑ՝ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԶՈՐԱՄԱՍԵՐԻսկ լավագույն զինծառայողներին հանձնեցին պատվոգրեր:

Նրանք  մեկ անգամ եւս իրենց սրտաբուխ խոսքում նշեցին, որ այցի նպատակը զինծառայողներին փոքրիկ նվերներ հանձնելը չէ, այլ՝ զինծառայողին երախտահատույց լինելը, իրենց ջերմությամբ սատարելը:

Հանդիպումն  անցավ  ջերմ, անմիջական մթնոլորտում, բարձրացրեց զինծառայողների տրամադրությունն ու ոգին:

Հանդիպման ավարտին 1-ին զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանը համակարգող խորհուրդների այցի առթիվ շնորհակալություն հայտնելով նախաձեռնողներին՝ նշեց, որ այսպիսի այցերն է՛լ ավելի են սերտացնում բանակհասարակություն կապը, անձնակազմում սերմանում հանդուրժողականություն, նպաստում փոխվստահությանը եւ առողջ մթնոլորտի ձեւավորմանը:

 1-ին զորամիավորման լրատվական ծառայություն