Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ



ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸՆկարում տարբեր տրամաչափի արկերի բեկորներ են: Մարտակերտի ուղղության հենակետերից մեկում մեր տղաներն են հավաքել: Թշնամու յուրաքանչյուր հրետակոծությունից հետո մաքրում են տարածքը, հարստացնում իրենց «հավաքածուն» իրեղեն ապացույցներով: Տվյալ դիրք ոտք դնողը միանգամից այս կողմ է քայլում, երկար ուսումնասիրում, հարցուփորձ անում, նոր միայն անցնում առաջ: Սա մի յուրահատուկ ուսումնական կետ է, որտեղ մարտական հերթապահությանը նոր ներգրավվող անձնակազմին պարզաբանում են հրետանային և հրթիռահրետանային տարբեր միջոցների կիրառման առանձնահատկությունները, դրանց կրակից պատսպարվելու առավել հուսալի ձևերը և այլն: ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸՆաև ցույց են տալիս թաքստոցների տեղերը:

Հենց այսպես էլ ծառայում են մեր դիրքապահները՝ թշնամու հրետակոծության և գնդակոծության տակ: Եվ նույնիսկ այդ կրակի տարափից նրանք փորձում են օգուտ քաղել

Խորագիր՝ #24 (1195) 21.06.2017 – 27.06. 2017, Ազգային բանակ


22/06/2017