Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԵՆ
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԵՆ

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԵՆԱվտոարդյունաբերությունը զարգանում է աշխարհի շատ երկրներում, սակայն գերմանական ավտոմեքենաներն ամենահայտնին են: Mercedes-Benz, BMW կամ Audi մակնիշի մեքենաները ամենուր ուշադրություն են գրավում:

 ♦ Գերմանական ավտոարդյունաբերությունն ամենահինն է աշխարհում: Կառլ Բենցը ստեղծեց առաջին շարժիչը 1879թ.-ին, իսկ 1886թ. նա արդեն ուներ ամբողջական մեքենայի «կմախքը»:

 ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԵՆԳերմանական մեքենաների վարկը հիմնականում բարձրանում է մրցավազքերում բազմաթիվ հաղթանակների շնորհիվ: Գերմանական ամենահայտնի առաջնությունը՝ DTM-ն, հայտնի է ամբողջ աշխարհում: Նյուրբուրգրինգում գտնվող հայտնի վազքուղին չափանիշ է տարբեր դասերի մեքենաների թեսթավորման համար:

 ♦ Գերմանիայում 10 հազար կմից ավելի ձգվող վազքուղիների վրա կարելի է վարել մեքենան առանց արագության սահմանափակման: Բնական է, որ այդպիսի ճանապարհներին պարզապես չես ցանկանա հասարակ մեքենա վարել:

 ♦ Գերմանիայում բարձր տեխնոլոգիաները առավել ցայտուն են, քան այլ երկրներում. մեքենաշինության մեջ ներգրավված են բարձրակարգ ինժեներներ ամբողջ աշխարհից:

 ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԵՆԳերմանական ավտոարտադրողները խիստ հետևողական են իրենց տարիների ընթացքում մշակած սկզբունքների նկատմամբ` ճշգրտություն, պարզություն, հուսալիություն, արդեն իսկ դասականի նկատմամբ «հավատարմություն»:

 ♦ Գերմանական մեքենաշինական կոնցեռնները ունեն իրենց կարգախոսը. Mercedes-ն, օրինակ, լավագույնը՝ կամ ոչինչ, BMW-ն՝ հաճույքով՝ ղեկին:

 ♦ Գերմանացիներն արտադրում են ոչ միայն լավ ու մատչելի գներով ավտոմեքենա, այլև՝ թանկարժեք:

 ♦ Գերմանացիներն ամեն կերպ հասկացնում են, որ իրենք այս բնագավառում առաջինն են, եւ դա ապացուցում են հաջող մարքեթինգային քայլերի շնորհիվ:

 Պատրաստեց Վ. ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆԸ