Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ  ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ «ԵՍ ԵՄ»  ԵՎ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԾՐԱԳՐԵՐԻ ՇՈՒՐՋ
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ «ԵՍ ԵՄ» ԵՎ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԾՐԱԳՐԵՐԻ ՇՈՒՐՋ

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ «ԵՍ ԵՄ» ԵՎ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԾՐԱԳՐԵՐԻ ՇՈՒՐՋՀունիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է երիտասարդական մի շարք կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Պաշտպանության նախարարը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել  զինված ուժերի համալրման նոր ծրագրերի պայմանները, մանրամասներն ու առանձնահատկությունները: Վիգեն Սարգսյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ առաջարկվող զինվորական ծառայության նոր տեսակները չեն ենթադրում նախկին ձևի վերացում կամ պարտադիր զինվորական ծառայության ժամկետի փոփոխություն: Պաշտպանության նախարարությունը ընտրության հնարավորություն է տալիս այն երիտասարդներին, ովքեր զորակոչվելու են ազգային բանակ: Երկու ծրագրերի մասնակից դառնալու դեպքում էլ պետությունը բանակ զորակոչված երիտասարդներին հատկացնելու է ֆինանսական ու սոցիալական փոխհատուցման շոշափելի փաթեթ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է նաև նախագծերի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների անդամների հարցերին, ծանոթացել նրանց առաջարկներին