Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՎԱՔ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՎԱՔ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՎԱՔ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԵՆՑԱՂԻ ԵՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ

Մասնակից անձնակազմի  մակարդակը բարձրացնելու և կատարելագործելու նպատակով  հավաքներում ընդգրկված անձնակազմերի հետ հիմնականում  անցկացվել են մասնագիտական և մարտավարամասնագիտական  պարապմունքներ, որոնց ընթացքում մասնակիցները ձեռք են բերել գիտելիքներ, կատարելագործել հմտությունները:

Ամփոփելով հնգօրյա հավաքների արդյունքները, հավաքների ղեկավար, զորամիավորման հրամանատարի թիկունքի և ԿՇԾ գծով տեղակալ, գնդապետ Արամ Պողոսյանը նշեց, որ դրանք գոհացուցիչ են:

-Հավաքների ընթացքում փորձել ենք բացահայտել մասնակիցների թույլ կողմերը, որոնք դարձնելով թիրախային, աշխատել ենք այդ ուղղությամբ: Թերությունները տեսականորեն քննարկվել են, տրվել են համապատասխան խորհուրդներ, առաջարկվել դրանց վերացման ուղղությամբ ճիշտ մոտեցումներ:

Թեմաները պլանավորվել են մարտական պատրաստության պլանի համաձայն, ներկայացվել  բարձր մակարդակով՝ լավագույն փորձը փոխանցելով ծառայության պետերին:

Մասնակից սպաների մեջ աչքի է ընկել լեյտենանտ Արսեն Մարտիրոսյանը, մյուսները՝ բավարար ու լավ ցուցանիշներով: Ունենք նորանշանակ սպաներ, որոնք ձեռք բերեցին տեսական և գործնական փորձ,-ասաց գնդապետ Պողոսյանը:

Նախքան հավաքները, մարտական պատրաստության պլանի համաձայն, անցկացվել են նախապատրաստական միջոցառումներ,  այդուհետ՝  լավագույն խոհարար, լավագույն ճաշարան և ճաշարանի պետ մրցույթներ:

Հանձնաժողովի կազմը զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանի ղեկավարությամբ շրջել է ենթակա զորամասերով. ստուգվել են ճաշարանները, անձնակազմի սննդի կազմակերպման գործընթացը, հիգիենիկ վիճակը, ինչպես նաև՝ ճաշարանների պետերի մասնագիտական մակարդակը և ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ նրանց պատասխանատվությունը,  տրվել համապատասխան գնահատականներ:

ՀԱՎԱՔ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրդյունքների ամփոփումից հետո առանձնացվել են լավագույն ճաշարան և ճաշարանի պետ անվանակարգերը, ըստ որի՝ հանձնաժողովի գնահատմամբ՝ զորամասերի միջև անցկացված մրցույթներում լավագույն ճաշարան է ճանաչվել թիվ N զորամասի զրահատանկային գումարտակի ճաշարանը: Իսկ լավագույն ճաշարանի պետ անվանակարգում առաջին տեղն զբաղեցրել է թիվ N զորամասի  կենտրոնական ճաշարանի պետ, ենթասպա Արման Քյարունցը:

Լավագույն ճաշարանների շարքում, հանձնաժողովի գնահատմամբ, երկրորդ տեղն զբաղեցրել է տանկային գումարտակի ճաշարանը, երրորդը՝ թիվ N զորամասի ճաշարանը:

Ներզորամասային մրցույթի արդյունքներում ներկայացված լավագույն խոհարարների հետ կազմակերպված հավաք-խորհրդակցության և անցկացված մրցույթի շրջանակներում լավագույն խոհարար է ճանաչվել թիվ N զորամասի զրահատանկային գումարտակի ճաշարանի խոհարար, պայմանագրային զինծառայող Արտակ Դանիելյանը:

Անցկացված հնգօրյա հավաքներին լավագույն տեղերն զբաղեցրած, լավագույն կողմերով աչքի ընկած և արդյունքներ գրանցած  սպաներն ու ենթասպաները, պայմանագրային զինծառայողները կներկայացվեն խրախուսման:

 

6-1-3ՍՈՑԻԱԼ-ԻՐԱՎԱԿԱՆ

Համաձայն մարտական պատրաստության պլանի` 1-ին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանով՝ տեղի ունեցավ զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարների սոցիալ-իրավաբանական աշխատանքի գծով օգնական սպաների (ՀՍԻԱԳ  օգնական սպաներ) հավաք-խորհրդակցություն:

Հավաք-խորհրդակցության ղեկավար,  զորամիավորման ավագ սպա-իրավաբան  Տաճատ Էմինին դասընթացների ժամանակ ներկայացրեց ուսումնական տարվա ընթացքում զորամասերում իրականացված իրավական աշխատանքների արդյունքները, նշելով  ոլորտում հայտնաբերված բացթողումները, ինչպես նաև՝  դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկված խիստ միջոցառումները և նրանց կատարման ընթացքը:

Մայոր Էմինին անդրադարձավ կիսամյակի ընթացքում դրական տեղաշարժերին և փոփոխություններին՝ փաստաթղթային վարույթում,  թեմաների բազմազանության և գործնական կիրառման, ծառայողական քննությունների, իրավական աշխատանքների  անցկացման վերահսկողության  առումներով:

Նա նշեց կայազորի իրավապահ մարմինների  փոխհամագործակցության կարևորության, համատեղ աշխատանքի մասին:

Զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանը  դասի շրջանակում կարևորեց իրավաբանների աշխատանքները,  նրանց  դերը զինծառայողների շրջանում իրավագիտակցության բարձրացման  գործում:

Հավաքի ընթացքում կարևորվեց ենթակա ստորաբաժանումներում իրավաբանների կողմից պարբերաբար պլան-համառոտագրերի հետևողական կազմումը, համապատասխան թեմաների ընտրությունը և անձնակազմի հետ իրավական աշխատանքների ուսուցման պատշաճ մակարդակով անցկացումը:

Խորհրդակցության  ընթացքում տրվեցին համապատասխան ցուցումներ և խորհուրդներ՝ կայազորում իրավական աշխատանքներն է՛լ ավելի արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ, կիսամյակի իրավական աշխատանքները գնահատվեցին բավարար:

Դրական կողմերով գնահատվեց զորամասի ենթակա ստորաբաժանումներում տարվող իրավական ուսուցումը, որն իրականացնում է  ՀՍԻԱԳ օգնական սպա, ավագ լեյտենանտ Կարեն Միրումյանը:

Եռամսյակը մեկ անցկացվող հավաք-խորհրդակցությունը ծառայեց իր նպատակին:

1-ին զորամիավորման լրատվական ծառայություն