Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՖԻԴԱՅԻՆԵՐ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾՆՈՒՆԴԸ
«ՖԻԴԱՅԻՆԵՐ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾՆՈՒՆԴԸ

«ՖԻԴԱՅԻՆԵՐ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾՆՈՒՆԴԸԲազում են Արցախյան ազատամարտի մասնակից, ծնունդով տավուշցի, Սեյրան Արծրունու Չիլինգարյանի իրականացրած նախաձեռնությունները: Նա դեռեւս 90-ական թվականների սկզբին, երբ Արցախի ազատագրման շարժումը  նոր էր  հասունացել, եւ Ազգային բանակը ձեւավորված չէր, իր բիզնեսի շահույթի մեծ մասը նվիրաբերում էր ջոկատներին՝ զենքի, զինամթերքի, վառելիքի եւ անհրաժեշտ իրերի գնման համար: Հետագա տարիներին, երբ շահույթն էլ չկար՝ նա վաճառեց եւ բանակի կայացմանը նվիրեց նաեւ իր սեփականությունների մեծ մասը: Միաժամանակ զբաղվում էր նաեւ մարդասիրական եւ ռազմահայրենասիրական մի շարք միջոցառումների իրականացմամբ: Դեռեւս այն տարիներին նա մտադրվել էր հիմնել «Ֆիդայիներ» անվամբ ռազմահայրենասիրականբարեգործական կազմակերպություն:

«ՖԻԴԱՅԻՆԵՐ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾՆՈՒՆԴԸՎերջապես սույն թվականի մայիսի 26-ին՝ ֆիդայապետ Գեւորգ Չաուշի մահվան 110-րդ տարելիցի օրը, Սեյրան Չիլինգարյանի վաղեմի երազանքն իրականացավ. ծնվեց «Ֆիդայիներ» հասարակական կազմակերպությունը: Կոմիտասի անվան պանթեոնում գտնվող Զորավար Անդրանիկի թանգարանում կայացավ կազմակերպության անդրանիկ ժողովը: Հանրաճանաչ մտավորականների ներկայությամբ ազատամարտիկներն ու ռազմական գործիչներն իրենց մանդատներով հաստատեցին կազմակերպության ստեղծումն ու Սեյրան Չիլինգարյանին նշանակեցին նախագահ:

Հ.Կ.