Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՅՑ ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ
ԱՅՑ ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ

ԱՅՑ ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐՀունիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի հարակից տարածքում բացված Պատանի երկրապահների ամառային ճամբար։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հետ միասին, շրջել է ճամբարի տարածքում, ուսումնական կետերում հետևել պատանի երկրապահների մարզումներին, ծանոթացել մարզական ու մշակութային միջոցառումների ծրագրերին և ժամանակացույցին։

Մայրաքաղաքի և Հանրապետության մարզերի «Պատանի երկրապահ» ակումբների հազարավոր սաներն ամռան ամիսներին յոթ օր կանցկացնեն ճամբարում` մի քանի հերթափոխով: ԵԿՄ ամառային ճամբարի ուղեգրեր են տրամադրվել նաև «Ազգ-բանակ-2017» համաժողովի շրջանակում ապրիլի 21-23-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված մարզամշակութային մրցույթի հաղթող ճանաչված կրթօջախների աշակերտներին: