Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՆՉԵՑ «ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ»



ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՆՉԵՑ «ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ»  Պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի շրջանավարտների համար մայիսի 26-ին հնչեց Վերջին զանգը:

Տոնական օրը ռազմական կրթօջախում հյուրընկալվել էին ՀՀ պաշտպանության փոխնախարարներ Արա Նազարյանը, Արտակ Դավթյանը, հյուրեր եւ ծնողներ:

Ուսումնարանի կուրսանտները միջոցառմանը հանդես եկան ցուցադրական ելույթներով, շարային քայլերթով անցան հրամանատարական կազմի առջեւով, պարեցին ավարտական վալս:

Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանի բոլոր շրջանավարտներն իրենց ուսումը կշարունակեն ռազմական այլ հաստատություններում

Խորագիր՝ #21 (1192) 31.05.2017 – 06.06.2017, Ազգային բանակ


31/05/2017