Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՎԱՏՔՈՎ ԵՆ ՆՎԱՃՎՈՒՄ
ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՎԱՏՔՈՎ ԵՆ ՆՎԱՃՎՈՒՄ

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՎԱՏՔՈՎ ԵՆ ՆՎԱՃՎՈՒՄԳեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում տեղի ունեցան զինծառայողների հոգեւոր կյանքին առնչվող մի շարք իրադարձություններ:
Զորամիավորում այցելեց ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության 20-ամյա հոբելյանի շրջանակներում 1-ին զորամիավորումում տեղի ունեցավ Խաչվառի օրհնության եւ այն զորահրամանատարին հանձնելու հանդիսավոր արարողություն, որին մասնակցեցին Սյունյաց թեմի առաջնորդը, ուժային կառույցների ղեկավարներ, Սյունիքի մարզպետարանի եւ մարզի համայնքների պաշտոնատար անձինք:
Կատարվեց Տնօրհնեքի կարգ: Զորամիավորումն օրհնվեց Աշոտ Երկաթի սուրբ խաչով: Իսկ Գրիգոր Տաթեւացին, որի սուրբ գերեզմանը Տաթեւի վանքում է՝ զորամիավորման պահապան եւ հովանավոր:
Օրհնության խոսքով հանդես եկավ Սրբազանը: Նա կարեւորեց Հայաստանի զինված ուժերի եւ Հայ առաքելական եկեղեցու միջեւ 20 տարի առաջ երջանկահիշատակ սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Գարեգին 1-ին կաթողիկոսի համատեղ ստորագրած հուշագիրը, որով լայն թափով սկիզբ դրվեց Բանակ-Եկեղեցի սերտ համագործակցությանը:
Իր հերթին հոգեւոր դաստիարակության դերն ու նշանակությունը կարեւորեց զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, որը 2 տարի անընդմեջ Տաթեւի խաչի խաչքավորն է: «Հաղթանակները հավատքով են նվաճվում»,-շեշտեց զորահրամանատարը:
ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՎԱՏՔՈՎ ԵՆ ՆՎԱՃՎՈՒՄՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շրջայց կատարեց զորամասերում, մի շարք զորամասերի անձնակազմերի համար կատարվեց Սուրբ Պատարագ:
Իբրեւ հոգեւոր սնունդ՝ որպես Քրիստոսի հիշատակի խորհուրդ, բազմաթիվ հավատացյալ զինծառայողներ ստացան հաղորդություն, ճաշակեցին հաց ու գինի: Տեր Վրթանեսը իր քարոզում անդրադարձավ Արցախյան պատերազմին` նշելով խաչի փրկիչ դերը մեր զինծառայողների կյանքում: Հավատքի դերը մեծ էր նաեւ ապրիլյան օրերին:
Անձնակազմին բաժանվեցին Նոր Կտակարան եւ «Զինվորի Աղոթագիրք»:
Պատարագի ավարտը խորհրդանշական էր. մի քանի զինվորներ անակնկալ էին պատրաստել. հայոց զորքի եւ հոգեւոր դասի միասնությունը խորհրդանշող հիշարժան լուսանկարից հետո հայոց խաղաղ երկնքում հեզաճկուն ճախրեցին ճերմակ աղավնիներ…
Օրվա խորհրդին համապատասխան, Գորիսի թատրոնի դահլիճում տեղի ունեցավ հոգեւոր-հայրենասիրական միջոցառում, որի ընթացքում մի շարք եկեղեցանվեր զինծառայողների հանձնվեցին Սրբազանի օրհնության գրեր:
ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ
1-ին զորամիավորման թղթակցական կետ