Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԵՐՈՍՆԵՐՆ ԱՆՄԱՀ ԵՆ...
ՀԵՐՈՍՆԵՐՆ ԱՆՄԱՀ ԵՆ…

ՀԵՐՈՍՆԵՐՆ ԱՆՄԱՀ ԵՆ...2017թ.-ի մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ հուշցերեկույթ էր կազմակերպվել Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր քաղաքի երկրագիտական թանգարանում՝ նվիրված լեյտենանտ Վարդան Արթուրի Վարդանյանին, որը 2014թ.-ին Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելով և հետագա ծառայության անցնելով ՊԲ զորամասերից մեկում, 2015թ.-ի դեկտեմբերի 21-ին մարտական առաջադրանք կատարելիս զոհվել էր հակառակորդի դիպուկահարի կրակից: Միջոցառումը կազմակերպել էր թանգարանի տնօրինությունը՝ Կարինե Ստեփանյանի գլխավորությամբ: Ներկա էինՀԵՐՈՍՆԵՐՆ ԱՆՄԱՀ ԵՆ... Վայոց ձորի փոխմարզպետ Մ. Հարությունյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգենը, զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Ա. Մանուչարյանը, Վարդան Վարդանյանի մայրը՝ տիկին Գայանեն, հարազատները, ինչպես նաև ընկերները, համադասարանցիները, ուսուցիչներ, սպաներ, դպրոցականներ և այլ հյուրեր: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Կ. Ստեփանյանը: Այնուհետև Վարդան Վարդանյանի անունը կրող դասարանի աշակերտները եւ Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաները համատեղ ցուցադրեցին փոքրիկ ներկայացում՝ նվիրված Վարդանին, իսկ վերջում թարմ գարնանային ծաղիկներ նվիրեցին Վարդանի մորը՝ տիկին Գայանեին: Ներկայացման ավարտից հետո իրենց տպավորություններով հանդես եկան Տեր Վազգենը, փոխգնդապետ Ա. Մանուչարյանը և այլք: Նրանք իրենց խոսքում առաջին հերթին շնորհակալություն հայտնեցին ծնողներին՝ հայրենասեր որդի դաստիարակելու համար, շեշտելով, որ միայն հայրենասիրությամբ կարելի է ունենալ հպարտ հայրենիք և հզոր բանակ, ինչպես նաև միայն ազգբանակ գաղափարով և քրիստոնեական հավատքով կարելի է ամուր պահել հայրենիքի սահմանները և հաղթանակներ կռել:

 4-րդ զորամիավորման թղթակցական կետ