Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅՈՑ ԶԻՆՎՈՐ
ՀԱՅՈՑ ԶԻՆՎՈՐ

Սիրելի՛ զինվոր, մեր թերթի հավատարիմ ընթերցող, 81-ամյա Ռազմիկ Նազարյանը քեզ է ձոնել իր այս բանաստեղծությունը:

ՀԱՅՈՑ ԶԻՆՎՈՐԴու Հայկն ես, Տիգրան Մեծն ես,
Վարդանն ու Եղիշեն ես,
Դու Գեւորգն ես, Աշոտ Երկաթը,
Դավիթ Բեկն ես, Մուշեղը քաջ,
Հայոց Քեռին, Գեւորգ Չաուշը,
Դու Անդրանիկն ես, Նժդեհը,
Սիլիկյանն ու Դրոն ես,
Դու Բաղրամյանն ես, Իսակովը,
Խուդյակովը, Բաբաջանյանը,
Դու Կոմանդոսն ես, Թաթուլը,
Վազգեն Սպարապետը, Ավոն,
Դու Հայոց Սարն ես, Ապառաժը,
Թշնամու դեմ ամուր կանգնած՝
Դու մեր սիրված քաջ զավակն ես,
Հայոց ԶԻՆՎՈՐ հերոսացած: